HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռոբերտ Քոչարյան․ «Մեկուկես տարի հետո նոր արտահերթ ընտրություններ ենք ունենալու»

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կանխատեսմամբ` մեկուկես տարի հետո Հայաստանում կրկին արտահերթ ընտրություններ են լինելու։ Այսպիսի հայտարարություն Քոչարյանն արել է դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ժամանակ։

Ռոբերտ Քոչորյանի կարծիքով՝ գործող իշխանությունները երկու ճանապարհ ունեն․ առաջինը, Քոչարյանի բնորոշմամբ, շարունակել հետապնդումներն ու ռեպրեսիաները, քայլեր, որոնք բխում են Բաքվի և Անկարայի շահերից, և ոչ թե Հայաստանի շահերից, երկրորդը ճանապարհը՝ դասեր քաղել կատարվածից և կտրականապես փոխել վարվող քաղաքականությունը։

«Այդ հնարավարություն նրանք ունեին, բայց այնուամենայնիվ, ակնհայտ է, որ իրենք ընտրել են առաջին ճանապարհը՝ շարունակում են այն, ինչ անում էին, և որևէ հույս չկա, որ փոխելու են մոտեցումը։ Ակնհայտ է, որ այս իշխանությունը, չփոխելով իր աշխատաոճը, չթարմացնելով իր կադրային բանկը, չի կարող արդյունավետ զբաղվել երկրի պրոբլեմներով, որովհետև իրենք այդպես էլ չհասկացան, որ իրենց աշխարհայացքն է եղել այս պրոբլեմների պատճառը»,- նշեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Իշխաննությունների այս քայլերը Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ՝ անխուսափելիորեն հանգեցնելու են նոր արտահերթ ընտրությունների։

«2018 թվականից հետո արտահերթ ընտրությունները եղել են 2,5 տարի անց, և քանի, որ այս իշխանությունները պրոբլեմներ լուծող չէ, այլ՝ պրոբլեմներ ստեղծող, իմ կանխատեսմամբ՝ մենք մեծ հավանակնությամբ արտահերթ ընտրություններ ունենալու ենք մեկուկես տարի հետո։ Հասունանալու է նոր ընտրությունների պահանջը»,- նշեց երկրորդ նախագահը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» (53,91 %), «Հայաստան» դաշինք (21,09 %) և «Պատիվ ունեմ» դաշինք (5,22 %)։

«Հայաստան» դաշինքը խորհրդարանում կունենա 29 մանդատ։ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց, որ իր մանդատը վերցնելու ցանկություն չունի, քանի որ իր աշխատանքն օրենսդիր մարմնում չի պատկերացնում, սակայն նրա կարծիքով՝ իրենք շատ լուրջ մանդատ են ստացել իշխանությունների դեմ իրենց պայքարը շարունակելու համար։

Միևնույն ժամանակ, «Հայաստան» դաշինքը չի ընդունել ընտրությունների արդյունքները և հայտարարել է, որ դիմելու է Սահմանադրական դատարան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter