HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

15 կիլոմետր դահուկավազքում Միքայել Միքայելյանը զբաղեցրեց 61-րդ հորիզոնականը

Պեկինում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր կայացավ 15 կիլոմետր դահուկավազքի մրցաձևը դասական ոճում, որտեղ Հայաստանը ներկայացնում էր դահուկավազորդ Միքայել Միքայելյանը։ 

Այս մրցաձևին մասնակցում էր 99 դահուկավազորդ։ Միքայել Միքայելյանն այդ տարածությունը հաղթահարեց 43 րոպե 9.1 վայրկյանում և զբաղեցրեց 61-րդ հորիզոնականը։ 

Դահուկավազքի 15 կլիոմետր մրցաձևում մրցակցությունից դուրս էր ֆինլանդացի մարզիկ Իյվո Նիսկանենը, որն էլ նվաճեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։ Նա այդ տարածությունն անցավ 37 րոպե 54․8 վայրկյանում։ Արծաթե մեդալին արժանացավ ռուս մարզիկ, այս խաղերի ընթացքում սկիաթլոնի օլիմպիական ոսկին նվաճած Ալեքսանդր Բոլշունովը` 38 րոպե 18 վրկ արդյունքով, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց նորվեգացի Յոհանես Կլեբոն, որը 15 կիլոմետրը հաղթահարեց 38 րոպե 32․3 վայրկյանում։

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին Միքայել Միքայելյանը սկիաթլոնում (15 կմ դասական + 15 կմ ազատ ոճ) 70 մարզիկների մեջ զբաղցրել էր 47-րդ տեղը։ 

Փետրվարի 8-ին Հայաստանի օլիմպիական հավաքականի ներկայացուցիչներից Կատյա Գալստյանը սպրինտում (արագավազք, 1500 մ) 91 մարզիկների մեջ զբաղեցրել էր 80-րդ հորիզոնականը, իսկ փետրվարի 10-ին դասական ոճի դահուկավազքի 10 կիլոմետրում վերջինս 98 մարզիկների մեջ 74-րդն էր։ Նույն մրցաձևում Անգելինա Մուրադյանն էլ զբաղեցրեց 94-րդ տեղը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter