HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքմենստանի նախագահը հեռանում է պաշտոնից. ԿԸՀ-ն մարտի 12-ին արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել է «երիտասարդ կառավարիչներին ճանապարհ տալու մտադրության մասին»։ Այդ երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է արտահերթ նախագահական ընտրությունների պատրաստության գործընթաց։ Այդ մասին հայտնում է Туркменистан պետական տեղեկատվական գործակալությունը։

Նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Բերդիմուհամեդովը հիշեցրել է, որ նախագահի պաշտոնում նա ընտրվել է ուղիղ 15 տարի առաջ՝ 2007 թվականի փետրվարի 11-ին։ «Ես աջակցում եմ այն միտքը, որ մեր երկրի զարգացման նոր փուլում դեպի պետական կառավարում ճանապարհը պետք է տալ երիտասարդ ղեկավարներին, որոնք դաստիարակվել են հոգևոր միջավայրում և ժամանակակից բարձր պահանջներին համապատասխան։ Իմ մեծ կենսական և քաղաքական փորձը ես մտադիր եմ հաջորդիվ էլ ուղղել այդ ուղղությամբ»,- հայտարարել է Բերդիմուհամեդովը։ Վերջինս նաև հայտարարել է, որ իր ապագայի վերաբերյալ շրջադարձային որոշում է կայացրել։ 

Բերդիմուհամեդովը հայտարարել է, որ կշարունակի զբաղեցնել Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի նախագահի պաշտոնը։ Նրա պնդմամբ՝ ինքը հասել է Մուհամեդ մարգարեի տարիքին։

РИА Новости-ի տվյալներով՝ Թուրքմենստանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել են մարտի 12-ին։ Թուրքմենստանի ԿԸՀ-ն ТАСС գործակալությանը ևս հաստատել է արտահերթ ընտրությունների կազմակերպման հանգամանքը։ «Այո, նախագահը անցկացման հանձնարարական է տվել»,- նշել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ 

Բերդիմուհամեդովի նախագահի պաշտոնից հեռանալու որոշման վրա կարող է մեծ ազդեցություն ունենալ նաև Ղազախստանում նախորդ ամիս տեղի ունեցած բողոքի ցույցերը, որոնք վեր էին ածվել համազգային անկարգությունների։ Դրանց արդյունքում նախագահ Տոկաևը, Ղազախստանի խորհրդարանը և նոր կառավարությունը Նազարբաևին ու նրա մերձավորներին զրկեցին մի շարք արտոնություններից ու պաշտոններից։

Մեծ է հավանականությունը, որ նախագահի պաշտոնին կառաջադրվի նրա որդին՝ Սերդար Բերդիմուհամեդովը, որը 2021 թվականի փետրվարից զբաղեցնում է Թուրքմենստանի փոխվարչապետի պաշտոնը՝ համակարգելով ֆինանսատնտեսական համալիրը։  

Լուսանկարը՝ Թուրքմենստանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter