HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Ալաբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս եկան գերծանր քաշային (+109 կգ) ծանրորդները, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներից Վարազդատ Լալայանը դարձավ փոխչեմպիոն, իսկ Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր։ Այս քաշային կարգում ինչպես և վերջին տարիներին, հաղթող դարձավ վրացի ծանրորդ, Եվրոպայի, աշխարհի և Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Լաշա Տալախաձեն։

Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը սկսեց 202 կիլոգրամից և հաջողությամբ բարձրացրեց։ Երկրորդ մոտեցմամբ Մինասյանը չկարողացավ պոկել 210 կիլոգրամը, սակայն երրորդ փորձից կարողացավ ֆիքսել այդ քաշը՝ նվաճելով պոկում վարժության բրոնզը։

Վրազադատ Լալայանը առաջին մոտեցմամբ պոկեց 203 կգ, սակայն երկրորդ փորձից չկարողացավ բարձրացնել 211 կիլոգրամը։ Այնուամենայնիվ, երրորդ մոտեցմամբ Վարազդատ Լալայանին հաջողվեց իր գլխավերևում պահել 211 կիլոգրամանոց ծանրաձողը՝ արժանանալով պոկում վարժության արծաթին։

Պոկում վարժությունում Լաշա Տալախաձեն բարձրացրեց 217 կգ։

Գոռ Մինասյանը հրում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 236 կգ։ Այնուհետև պատվիրեց 245 կգ և երկրորդ ու երրորդ փորձերից չկարողացավ բարձրացնել այն՝ հրում վարժությունում զբաղեցնելով 4-րդ տեղը։

Վարազդատ Լալայանը հրում վարժությունը սկսեց 240 կիլոգրամից և բարեհաջող ֆիքսեց այն։ Երկրորդ մոտեցմամբ Լալայանը միանգամից 12 կիլոգրամանոց քայլ արեց՝ փորձելով ձեռնոց նետել Տալախաձեին, բայց երկու փորձից էլ չկարողացավ բարձրանցել 252 կիլոգրամը՝ հրում վարժությունում ևս արժանանալով արծաթի։

Հրում վարժությունում Լաշա Տալախաձեն գրանցեց 245 կգ արդյունք։

Այսպիսով, երկամարտի 446 կգ արդյունքով Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Վարազդատ Լալայանը 451 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն: Երկամարտի 462 կգ արդյունքով էլ Լաշա Տալախաձեն իր կարիերայում 6-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Հիշեցնենք, որ Եվրոպայի 2021թ․ առաջնությունում Վարզդատ Լալայանը դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ Գոռ Մինասյանը՝ փոխչեմպիոն։ Կարելի է ասել, այս տարի նրանք փոխանակվեցին մեդալներով։ Լալայանը փոխչեմպիոն էր դարձել նաև աշխարհի 2021թ․ առաջնությունում։  Գոռ Մինասյանն էլ մինչ այս առաջնությունը՝ երեք անգամ դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն, երկուական անգամ աշխարհի փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր, մեկ անգամ էլ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Ընդհանուր առմամբ, Եվրոպայի այս առաջնությունում ծանրամարտի Հայաստանի հավաքականն ունեցավ երկու չեմպիոն (Ռաֆիկ Հարությունյան, Դավիթ Հովհաննիսյան), երեք փոխչեմպիոն (Արա ԱղանյանՍամվել Գասպարյան, Վարազդատ Լալայան) և երկու բրոնզե մեդալակիր (Գոռ Մինասյան, Արսեն Մարտիրոսյան

Գլխավոր լուսանկարում՝ Վարազդատ Լալայանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter