HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մայիսին Վլադիմիր Զելենսկին կարող է այցելել Գերմանիա

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր առաջին անգամ Վլադիմիր Զելենսկին մայիսին կարող է այցելել Գերմանիա։ Bild am Sonntag թերթի տվյալներով՝ սպասվում է, որ Ուկրաինայի նախագահին Ահենում կհանձնեն Կառլ Մեծի անվան միջազգային մրցանակը, որին Զելենսկին անձամբ կմասնակցի։

Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդիսավոր արարողության ժամանակ հանդես կգա ելույթով։ Ընդ որում, թերթը չի բացառում, որ ռազմաճակատում առկա իրավիճակով պայմանավորված՝ Զելենսկին արարողությանը կարող է նաև տեսակապով միանալ։

Bild-ը գրում է, որ Կառլ Մեծի մրցանակը պետք է հանձնվեր մայիսի 18-ին, սակայն, քանի որ Շոլցը մեկնում է Ճապոնիա G-7-ի գագաթնաժողովին, մրցանակի հանձման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հանգստյան օրերին։ 

«Չնայած մեր երկիրը հիմա հանդիսանում է ԱՄՆ-ից հետո սպառազինության երկրորդ խոշոր մատակարարը, Բեռլինում և Կիևում կառավարությունների միջև հարաբերություններն առնվազն հեշտ չեն։ Ահենում Շոլցի ու Զելենսկու հանդիպումը կարող է բարեկամության նոր գլուխ բացել»,- ասված է հոդվածում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի մեկնարկից հետո արդեն իսկ այցելել է ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Բելգիա ու Լեհաստան։ Վարշավա պետական այցի ժամանակ այդ երկրի նախագահ Անջեյ Դուդան Զելենսկուն պարգևատրել էր Լեհաստանի բարձրագույն՝ Սպիտակ արծվի շքանշանով։

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter