HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Գարիկ Կարապետյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 102 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը։

19-ամյա ծանրորդը պոկում վարժությունը սկսեց 172 կիլոգրամից և վստահությամբ բարձրացրեց այդ քաշը։ Երկրորդ մոտեցման համար Գարիկ Կարապետյանը պատվիրել էր 178 կգ, որը չկարողացավ բարձրացնել։ Սակայն երրորդ փորձից հայ ծանրորդը կարողացավ մեծ դժվարությամբ պոկել այդ քաշը՝ նվաճելով վարժության ոսկին և 5 կգ գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցրած վրացի Իրակլի Չխեիձեին։

Գարիկ Կարապետյանը հրում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 208 կգ, երկրորդ մոտեցմամբ վտսահությամբ հրեց նաև 214 կիլոգրամը, և քանի որ վրացի ծանրորդը չկարողացավ բարձրացնել 220 կիլոգրամը, Գարիկ Կարապետյանը հրաժարվեց իր երրորդ մոտեցումից։ Հրում վարժությունում Գարիկ կարապետյանը արծաթ նվաճեց, քանի որ Իրակլի Չխեիձեն առաջինն էր հրել 214 կիլոգրամը։

Այսպիսով, երկամարտի 392 կգ արդյունքով 19-ամյա Գարիկ Կարապետյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Եվրոպայի ընթացիկ առաջնությունում սա Հայաստանի հավաքականի համար երրորդ չեմպիոնական տիտղոսն էր։ Ավելի վաղ, Գոռ Սահակյանը չեմպիոն էր հռչակվել 67 կգ քաշային կարգում, Դավիթ Հովհաննիսյանն էլ՝ 96 կգ քաշում։ Անդրանիկ Կարապետյանն (89 կգ) ու Արա Աղանյանը (96 կգ) հռչակվել են փոխչեմպիոններ, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր։ 

Կանանց պայքարում 55 կգ քաշում Իզաբելա Յայլյանը դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ 74 կգ քաշային կարգում Տաթև Հակոբյանը հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter