HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ նախկին փոխնախագահի կարծիքով՝ Թրամփը չի դառնա հանրապետականների թեկնածուն

ԱՄՆ նախկին նախագահ Մայք Փենսը կարծում է, որ Դոնալդ Թրամփը, որի վարչակազմում էլ հենց փոխնախագահ է եղել Փենսը, 2024 թվականի նախագահական ընտրություններից առաջ չի դառնա Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուն։ Այդպիսի գնահատականով քաղաքական գործիչը, որը ևս հայտարարել է իր թեկնածության առաջադրման մասին, հանդես է եկել CNN հեռուստաընկերության եթերում։

«Ես չեմ կարծում, որ Դոնալդ Թրամփը կդառնա թեկնածու»,- հայտարարել է Փենսը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը կաջակցի նախկին նախագահի թեկնածությանը, եթե վերջինս հաղթի Հանրապետական կուսակցության փրայմերիզում։ «Ես հավատում եմ ընտրողներին»,- ընդգծել է նախկին փոխնախագահը։

Փենսի խոսքով՝ Հանրապետական կուսակցությունից առաջադրմանը հավակնում են «մի շարք ուժեղ և փորձառու քաղաքական գործիչներ»։ «Չեմ կարծում, որ իմ նախկին գործընկերը հանրապետականներից կդառնա նախագահի թեկնածու»,- ընդգծել է Փենսը՝ հույս հայտնելով, որ դա կլինի ինքը։

Նախկին փոխնախագահ Մայք Փենսը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրման մասին։ Ընդորում նա գործող նախագահ Ջո Բայդենին և արմատական ձախերին մեղադրել է նրանում, որ «նրանք ԱՄՆ-ն թուլացրել են ինչպես ներսից, այնպես էլ միջազգային արենայում»։

ԱՄՆ-ում նախագահական հաջորդ ընտրությունները կկայանան 2024 թվականի նոյեմբերին։ Բացի Փենսից ու Թրամփից, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածությանը հավակնում են նաև նաև Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանթիսը, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, Հարավային Կարոլինայից սենատոր Թիմ Սքոթը, Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիսթին, Հյուսիսային Դակոտայի նահանգապետ Դագ Բերգամը և ուրիշներ։ 

Այս տարվա ապրիլի 25-ին գործող նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը հայտարարել էր, որ մտադիր է վերընտրվել նախագահի պաշտոնում։ Թրամփը դեռ 2022 թվականի նոյեմբերին էր հայտարարել նախագահական մրցավազքին մասնակցելու իր մտադրության մասին։

Լուսանկարը՝ MICHAEL CONROY/A.P. IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter