
«Հետք»-ի հայցադիմումն ընդդեմ ԲՏԱ նախարարության վարույթ է ընդունվել
«Հետք»-ի հայցադիմումն ընդդեմ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարույթ է ընդունվել։ Այս մասին «Հետք»-ին հայտնել են Վարչական դատարանից։
«Հետք»-ը դատական հայց է ներկայացնել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դեմ՝ պետական բյուջեի հաշվին աջակցություն ստացած ՏՏ ոլորտի ընկերությունների անուններն ու ստացած աջակցության չափը գաղտնի պահելու համար։
2022 թվականի դեկտեմբերի 1-ին Կառավարությունը որոշում ընդունեց 10 մլրդ դրամ պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտում գործող կազմակերպություններին։ Աջակցության անհրաժեշտությունը բացատրվեց ընկերությունների կրած վնասներով, որոնք առաջացել էին առաջին հերթին դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժևորման հետևանքով։
Մեր հարցումներին ի պատասխան՝ նախարարությունից հրաժարվել են տրամադրել այն ընկերությունների ցանկը, որոնք պետական աջակցություն են ստացել նշված որոշման շրջանակներում։
Նախարարությունը չի նշել ինչպես ընկերությունների անունները, այնպես էլ՝ նրանց ստացած աջակցության չափը՝ դրանք համարելով առևտրային գաղտնիք։
Գլխավոր լուսանկարում՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը
Տես նաև՝
- Նախարարությունը գուցե փոխի դիրքորոշումը և ՏՏ ոլորտի աջակցության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրի «Հետք»-ին
- «Հետք»-ը դատական հայց կներկայացնի ԲՏԱ նախարարության դեմ
- 10 մլրդ դրամը դեռևս չի փոխանցվել ՏՏ ընկերություններին. կառավարություն
- Ժամանակն է ՏՏ ոլորտը փոխանցել Սոցապ նախարարության խնամակալությանը
- ՏՏ ոլորտին տրամադրված 10 մլրդ դրամ աջակցության հետքերով
Մեկնաբանել