HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի ու Դավիթ Իշխանյանի ձերբակալության մասին

Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը (1997-2007թթ․), երրորդ նախագահ Բակո Սահակյանն (2007-2020թթ․) ու Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը ձերբակալվել և տեղափոխվել են Բաքու։ Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ներն ու տելեգրամ-ալիքները՝ հղում անելով կառավարական իրենց աղբյուրներին։

Այս ձերբակալությունների մասին ադրբեջանական պետական մարմինները դեռևս ոչինչ չեն հայտարարել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ադրբեջանական կողմը կալանավորել էր ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։

Արցախի Հանրապետության չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի և վերջին՝ հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի մասին դեռևս տեղեկություններ չկան։

Լուսանկարում (ձախից աջ)՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Դավիթ Իշխանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter