
Ադրբեջանը ձերբակալել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ձերբակալվել և Բաքու է տեղափոխվել Արցախի Հանրապետության չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը (2020-2023 թթ․)։
Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը (1997-2007թթ․), երրորդ նախագահ Բակո Սահակյանն (2007-2020թթ․) ու Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը նույնպես ձերբակալվել և տեղափոխվել են Բաքու։
Ավելի վաղ ադրբեջանական կողմը կալանավորել էր ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։
Արցախի Հանրապետության վերջին՝ հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի մասին դեռևս տեղեկություններ չկան։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել