HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Լեոնիդին կազատվի ՄԻԵԴ-ում ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 12-ի որոշմամբ՝ Դիանա Լեոնիդին 2025 թվականի սեպտեմբերի 15-ից կազատվի վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

1. Դիանա Ալեքսանդրոսի Լեոնիդիին 2025 թվականի սեպտեմբերի 15-ից ազատել վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետի (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ31-22.1-Ղ2-1) պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter