HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարմարիկ գյուղում ավտոկռունկ է շրջվել․ վարորդը մահացել է

ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19։27-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղում վերամբարձ կռունկ է շրջվել, խցիկում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «XCMG QY70K» մակնիշի ավտոկռունկը աշխատանքներ իրականացնելիս շրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում, շտապօգնության բժիշկները տեղում արձանագրել են վերջինիս մահը։

Հատուկ տեխնիկայի օգնությամբ փրկարարները քաղաքացիների հետ համատեղ վարորդի դին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter