Երևանի Խանջյան փողոցում գտնվող սննդի կետում հրդեհ է բռնկվել
Հոկտեմբերի 26-ին, ժամը 11։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում գտնվող սննդի կետում հրդեհ է բռնկվել։ Հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել