HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶՊՄԿ-ի աշխատակիցների գործադուլի ընթացքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է

2025 թ. հունվար-փետրվար ամիսներին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) աշխատակիցների գործադուլի ընթացքում՝ փետրվարի 6-ին, Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ էր նախաձեռնվել ՔՕ 460-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննչական կոմիտեից «Հետքին» հայտնել են, որ նախաքննությունը շարունակվում է։ ՔԿ-ից «Հետքին» փոխանցել են, որ մինչ այս պահը քրեական հետապնդման ենթարկվող անձինք չկան, վարույթով նշանակված փորձաքննություններ չկան, կատարվում են վարութային գործողություններ։

Քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածը վերաբերում է ինքնիրավչությանը: Հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ ինքնիրավչությունը՝ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքն ինքնակամ իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը 100 ժամ տեւեողությամբ, կամ կարճամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ 2025 թ. հունվարի 31-ին ԶՊՄԿ-ի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ էին հայտարարել՝ վերադասից պահանջելով աշխատավարձերի բարձրացում եւ սոցիալական արդարության հաստատում։ Նույն տարվա փետրվարի 10-ին հայտնի դարձավ, որ աշխատակիցներն ու կոմբինատը համաձայնության են եկել։ Սակայն մինչ այդ ԶՊՄԿ-ն աշխատանքից ազատել էր 8 հոգու, որոնց հետ այժմ դատական գործընթացի մեջ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter