Գանգատվում էին խմբագրություն դիմած հաճընցիները: Թե ինչ հողերի մասին է խոսքը, պարզաբանում է Նոր Հաճընի քաղաքապետ Արմեն Քեշիշյանը:
Հայաստանի անտառները տարեցտարի կրճատվում են` ավելացնելով անապատացող տարածքների թիվը: Անտառն այլեւս պետության բացառիկ սեփականությունը չէ:
Նոյեմբերի 25-ին Լոս Անջելեսում տեղի է ունենալու «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի հեռուստամարաթոնը, որի նպատակն է շարունակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը:
Հայկական հեռուստաալիքների գորշ եւ միապաղաղ ֆոնի վրա, երբ բոլորը ցուցադրում են միեւնույն կուշտ դեմքերն ու խոսում միեւնույն իրադարձությունների մասին, ԱԼՄ-ն երբեմն իրոք «այլընտրանք»է թվում, աննախադեպ «այլընտրանք»:
Արդեն վաղուց բոլոր զարգացած երկրներում էկոլոգիական խախտումների կանխարգելումը տնտեսական կատեգորիա է համարվում:
Առաջ ես սեւ էի: Չէ, հաստատ: Ոչ թե սեւամորթ, այլ` սեւ: Սեւ մազերով, սեւ մորուքով, սեւ աչք-ունքով: Սրան էլ գումարած` տատս մեկ-մեկ անունս մոռանալով ու ջղայնացած, որ մոռացել է սեփական թոռան անունը, ինձ կոչում էր «սեւ շուն»:
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի Գեղեցիկ Արվեստների թանգարանը այս տարվա հոկտեմբերի 6-ից մինչեւ 2005 թ.-ի հունվարի 16-ը հյուրընկալում է «Մայրեր, Աստվածներ եւ Սուլթաններ» խորագրով Թուրքիային նվիրված ցուցահանդեսը:
Ծաղկաձորի անտառային ֆոնդի եւ հանգստի գոտու հողերում իրենց առանձնատներն են կառուցել ԱԺ պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Սարգսյանը, ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանը, ոստիկանության պետի տեղակալ Արմեն...