Հայաստանի մայրաքաղաքում այդ հուշարձանը կանգնեցնելու տեղը դեռ չի որոշվել։ Երեւանի փողոցներում դուք չեք տեսնի ճարտարապետների ու պաշտոնյաների, որոնք հուշարձանի համար տեղ են փնտրում։ Այդուհանդերձ, խոսակցություններ վարվում են։
Հիրավի արժանի է անկախությունը տոնվելու որպես տոն: Չկա եւ չի կարող լինել մեկ այլ գաղափար, որին ստորադաս լինի անկախության գաղափարը: Սակայն, ցավոք, մենք այն ընկալում եւ գնահատում ենք ոչ արժանի կերպով:
Հարավային Կովկասի երկրները` որպես նախկին ետխորհրդային տարածքներ եւ մյուսների համեմատ անկախության ավելի կարճ պատմություն ունեցող երկրներ, լուծում են արտաքին քաղաքական իրենց կողմնորոշումները խմբագրելու կամ լիովին փոխելու խնդիրը:
ԼՂ ԿԸՀ-ն այսօր կեսօրին ամփոփեց 4-րդ գումարման ԱԺ-ի ընտրությունների արդյունքները:
Ադրբեջանում ռուսները հայտնվել են ավելի քան հազար տարի առաջ։ Սկզբում ռազմիկների հարձակումներն էին, այնուհետեւ տեղական հողերը ժամանակ առ ժամանակ արյամբ ոռոգում էին Ստենկա Ռազինի նման ատամանները…
Վերջապես պարզ դարձավ, որ «Կապան-Մեղրի» իսկապես ռազմավարական նշանակություն ունեցող ավտոճանապարհը շրջանցելու է Շիկահողի պետական արգելոցը, այսինքն՝ Մթնաձորը, որը Հայաստանի տարածքում գտնվող եզակի կուսական անտառ է։
Հայաստանցի դիտորդները չափազանց հանդուրժողաբար են տրամադրված ԼՂ ԱԺ ընտրություններում տեղի ունենալիք խախտումների նկատմամբ: Նրանց ԼՂ ԿԸՀ-ն հավատարմագրել է որպես միջազգային դիտորդներ:
Ռուսաստանը Վրաստանի միավորման ճանապարհին ընկած ամենամեծ խոչընդոտն է
«Ընտրությունները չեն եղել ազատ արդար եւ թափանցիկ»,-այսօր Ստեփանակերտում ԼՂ ԿԸՀ մամուլի սրահում հայտարարեց «ՀՅ Դաշնակցություն-Շարժում-88» դաշինքի ներկայացուցիչ Գեղամ Բաղդասարյանը: Դաշինքի ցուցակով 4-րդ տեղում գտնվող պատգամավորության թեկնածուն...