Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Բերյոզկինին:
Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը հունվարի 8-ին Սանահինի վանական համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքերը դիտելուց հետո եզրահանգեց, որ ամեն ինչ պետք է անել գոնե Ամենափրկիչ եկեղեցին փրկելու համար:
Գյումրիում այսօր երեկոյան՝ ժամը 19-ից 20-ի սահմաններում, կազմակերպվել է մոմավառություն- երթ՝ նվիրված Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած ողբերգական դեպքի անմեղ զոհերի հիշատակին: Մոմավառության կոչ-հրավերը տեղադրվել էր «Ֆեյսբուկում»:
Անդրադառնալով տոնական օրերին Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության անգործության և մաքսային կարգավորումների հետ կապված անորոշության վերաբերյալ ԶԼՄ-ներում առկա տեղեկատվությանը, ՀՀ ֆինանսների նախարարությունը տարածել է հետևյալ պարզաբանումը....
Հունվարի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենայի նվիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված ՄիսակԱրմենի Հակոբյանը:
Հունվարի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարարի հանդիպում-խորհրդակցությունը Երևանի և Արմավիրի կայազորների զորամասերի ստորաբաժանումների հրամանատարական կազմերի հետ:
Գյումրիում լուսաբացին տեղի ունեցած ողբերգության լուրը տարածվելուց հետո ամենամարդաշատ վայրը դարձել էր Արցախ թաղամասի Մյասնիկյան փողոցը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Գավառ-Նորատուս հատվածում, Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի Ճամբարակի տարածաշրջանի հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ...
Հանրապետության տարածքում հունվարի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության կապակցությամբ հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները...
Սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվում է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:
Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով հունվարի 11-ին հայ խաղաղապահների 65 հոգուց բաղկացած ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա:
Փրկվել է միայն 6-ամսական մանկահասակ երեխան:
Հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և արևելյան (Ակնա) ուղղություններով արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում և ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան միջպետական ավտոճանապարհին բուքը դադարել է, տեսանելիությունը բավարար է:
Լիանա Ալոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրենց գործատուն` «Սանիտեք» ընկերությունը, իր իրավունքները չարաշահում է, և մարդկանց աշխատեցնելով՝ գումարները չի տալիս, իսկ հունվարի 1-ից աշխատողների մի մասին հեռացրել է աշխատանքից:
Բացի վերոնշյալ խախտումներից, հակառակորդը շփման գծի որոշ հատվածներում օգտագործել է նաև անօդաչու թռչող սարքեր:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
ՀՀ Սյունիքի մարզի Խդեբանցու ոսկու հանքավայրի երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու համար «Դի ԷՅ Մայնինգ» ՍՊԸ-ն ստացել է լիցենզիա: 354 հա տարածք է տրամադրվել ուսումնասիրություններ կատարելու նպատակով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը: