Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այսօր մամլո ասուլիս էր հրավիրել, որտեղ հիմնականում խոսեց հունվարի 12-ից մինչեւ օրս տեղի ունեցած իրադարձությունների եւ իրականացրած միջոցառումների մասին: Ֆելիքս Ցոլակյանը նախ խոհեմության կոչ արեց գյումրեցիներին՝ հորդորելով...
Հունվարի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:
Գյումրիում է ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանն իր տեղակալների հետ, ովքեր մեկ ու կես ժամ է խորհրդակցություն են անցկացնում մարզային ոստիկանությունում:
Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգային միակ հարցը համայնքի բնակչությանը եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ուղղված ուղղերձների քննարկումն էր:
Ազատամարտիկ Ռուբեն Եղիշյանն արդեն տասը տարուց ավել է, ինչ դատական ատյաններում արդարություն է փնտրում: Նա փորձում է վերականգնել իր հայրական տանը ապրելու, այնտեղ ելումուտ անելու իր իրավունքը:
Զանգվածային լրատվամիջոցներում առկա հրապարակումների հիման վրա Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 19.01.2015թ. թիվ 12-Ա որոշմամբկարգապահական վարույթ է հարուցվել փաստաբան Թամարա Յայլոյանի նկատմամբ։
Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում հունվարի 11-17-ը տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականները ցուցաբերել են աննախադեպ արդյունք:
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի տեղեկացմամբ` երեկ երեկոյան վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Հունվարի 19- ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ: Այս մասին...
Այսօ՝ ժամը 00.05-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Աբելյան փողոցի 3 շենքի 1-ին հարկում դանակահարված մարդ կա:
Երեկ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Գյումրիում զոհված Ավետիսյանների...
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով այսօր Հայաստան կժամանի ՌԴ քննչական կոմիտեի նախագահը:
Նախորդ տարվա բյուջեում «Ռադիոհաղորդումների հեռարձակման, հրատարակչական ծախսեր» հոդվածով նախատեսված 6 մլն դրամի դիմաց այս տարի ընկերության համար բյուջեով հատկացումներ չեն նախատեսվել:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի...
Հունվարի 17-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 400 խախտում, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4557 կրակոց:...
Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը վատացել է: Խորացել է երիկամային և սրտանթային անբավարարությունը:
Հունվարի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2- 5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-21-ին կբարձրանա 3-4 աստիճանով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: