Հոկտեմբերի 21-ին, տեղական ժամանակով ժամը 22.03-ին (Գրինվիչի ժամանակով` 18.03) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Շիրակի մարզի Աշոցք գյուղից 13 կմ դեպի հարավ-արևելք:
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի որդու՝ Մարտին Վարդանյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը։ Վարդանյանն ազատ կարձակվի մեկ միլիոն դրամ գրավի դիմաց։
Հոկտեմբերի 21-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։
Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ամերիկյան «Գլենդեյլ-Ադվենտիստ» բժշկական կենտրոնի մասնագետներին:
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 21-ին աշխատանքային շրջայց է կատարել Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարանով, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղով և Շուշիի տեխնոլոգիական համալսարանով:
Հոկտեմբերի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆիլիպ Բուայային:
Զինված ուժերի 2016թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն` ՀՀ ՊՆ 2-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումները սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 22-ն անցկացրել են ճամբարային հավաքներ:
Կարևորելով գործարարների համար երկրում մրցակցային առավել բարենպաստ պայմանների ապահովումը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր կազմակերպել էր քննարկում՝ գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես...
Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի նախագահ Սելեն Քրեյգի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 19-21-ը Երևանում...
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը կարծում է, որ վարչապետի «ստարտը» հուսադրող է, հատկապես՝ ամենակոռումպացված դեմքերից ազատվելու մասով, սակայն շեշտում է, որ վարչապետը դժվար սկիզբ կունենա, եթե բարձրացված նշաձողը չկարողանա պահել:
Երկրորդ որոշմամբ ազատել է նաև Գառնիկ Բադալյանին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձան: Ի վերջո' երրորդ որոշմամբ Տիգրան Խաչատրյանին նշանակել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին Երևանում կայացավ ԱՊՀ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի հերթական (76-րդ) նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցեցին ԱՊՀ մասնակից պետությունների 8 սահմանապահ գերատեսչությունների...
Ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերք վերամշակող արտադրության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ...
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատանքային խումբը՝ տնօրեն Արտակ Պողոսյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 17-ից 20-ն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն նոր ծրագրերի իրականացման, կրթական ՏՀՏ-ների ներդրման շարունակականության ապահովման...
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ հոկտեմբերի 18-19-ին դեսպանատունը կազմակերպել էր երկօրյա աշխատաժողով, որին մասնակցում էին Հայաստանի և Վրաստանի պետական պաշտոնյաներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ մտքեր փոխանակելու...
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ուղիներ է գտել ավելացնելու պետական պատվերի շրջանակում դժվարամատչելի և բարձր տեխնոլոգիական հետազոտությունների իրականացմանն ուղղվող գումարները։ Խնդիրն այն է, որ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին պարբերաբար...
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է տարեց կանանց՝ Վ.Սիմոնյանի և Գ. Բարսեղյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների...
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ծանր հանցագործության մեջ մեղադրվող Ս. Դանիելյանը 2016 թվականի ապրիլի 29-ին հայտնաբերել և կալանավորվել է:
Կապանի և Քաջարանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ մինչև 100 մ:
2014 թվականի դեկտեմբերին ՀՀ կենտրոնական բանկը փոփոխեց տեղական բանկերի համար սահմանված նորմատիվային կապիտալի նվազագույն չափը՝ 5 մլրդ դրամից դարձնելով 30 մլրդ դրամ։ Պահանջն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի ցանկը վերջին չորս տարիներին մեծ փոփոխության է ենթարկվել։
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 17-21.10.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1,6 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական...
Ազգային ժողովը հոկտեմբերի 21-ին շարունակել է քննարկել «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը, որի վերաբերյալ ելույթներ են ունեցել ԱԺ պատգամավորները:
Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղի հազարամյա ավետարանը (կամ Հովհաննես Ավետարան) հայ միջնադարյան արվեստում նշանակալից է հնագրության և մանրանկարչության պարզունակ արտահայտչականության առումով: 1830 թվականից ի վեր այն խնամքով պահպանվել և սերունդներին...
Թովմաս Շահվերդյանն անձամբ եւ նրա հայրը Աշտարակում մի քանի բիզնեսներ ունեն։ Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը «Հետք»-ին է տրամադրել Աշտարակի նորընտիր քաղաքապետի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը, որտեղ 27-ամյա Թովմաս Շահվերդյանը գրառել...
«Հովթեր» ՍՊԸ-ն Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ Հրազդան գետի վրա ցանկանում է փոքր հէկ կառուցել: «Արգել-1» անվամբ հէկի կառուցման նպատակով ընկերությունը բնապահպանության նախարարություն է ներկայացրել ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
ՀՀ կառավարության 20.10.2016թ. հերթական նիստում ընդունված որոշման համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրակումն ապահովող ՀՀ կառավարության որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և լրացումներ:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հայտնում է, որ Հատուկ քննչական ծառայության որոշմամբ, կալանք է դրվել Ալեք Ենիգոմշյանի բանկային հաշվեհամարի վրա:
Հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքի Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Բեսլան քաղաքի Հյուսիս-կովկասյան բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում գտնվող Հարությունյան Ժ.Մ.-ի (1949 թ. ծնված) և Պողոսյան Ս.Ս.-ի (1990 թ. ծնված) առողջական վիճակը շարունակում է մնալ անփոփոխ՝ կայուն ծանր, Բաղդասարյան Հ.-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության,...
ԱՄՆ-ի կողմից անցկացված Սահմանագծային անվտանգության և կանխարգելման դասընթացի շնորհիվ Հայաստանի սահմանապահ զորքերն ավելի լավ են վերապատրաստված՝ զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) ապօրինի տեղափոխմանն ու տարածմանը հակազդելու համար: Այս մասին հայտնում...
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց...
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 20-ին' ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներփաթանցման...
Վերջին տարիներին աշխարհում այս ուղղությունը զարգանում է մեծ տեմպերով, բոլոր խոշոր համալսարաններն ու տեխնոլոգիական ընկերությունները ունեն այս թեմայով զբաղվող հետազոտական խմբեր։