Ալեքսանյանը եզրափակիչ գոտեմարտում 3:1 հաշվով պարտության մատնեց Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևին
Ըստ ՊՆ-ի պատասխանի` ինքնասպանությունների թիվը համարվում է պետական և ծառայողական գաղտնիք` նախարարի 2015թ. հրամաններից մեկի 42-րդ կետով:
Վարչապետ Կարեն Կարապետյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Բազե» ամենամյա երիտասարդական 15-րդ հավաքի բացմանը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել պետության և մասնավոր հատվածի միջև համագործակցության իրավական մեխանիզմներին և գործիքակազմին, հիմնական պայմաններին, ընթացիկ իրավիճակի վերլուծության արդյունքներին, առկա խնդիրներին, ներդրումային ռիսկերին...
Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը սոցիալապես անապահով է համարում համայնքի բնակիչներից յուրաքանչյուր 3-րդին (բնակչության թիվը՝ 1848): Նա ամեն ամիս, ավագանու որոշման հիման վրա, դրամական օգնություն է հատկացնում նրանց՝ յուրաքանչյուրին...
Հայաստանի ընդհանուր իրավասության դատարանների քաղաքացիական գործեր քննող 13 դատավոր 2016թ. խոշոր չափի փոխառություններ կամ վարկեր են ստացել:
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 6.2%-ով աճել է:
Տավուշի մարզի Զորական և Բերդավան գյուղերի բնակիչներն արդեն 2 շաբաթ է՝ ոռոգման ջուր չունեն, և եթե առաջիկայում խնդիրը լուծում չստանա, պատրաստվում են փակել Երևան-Թբիլիսի ճանապարհը:
Բնապահպանության նախարարության կողմից մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է 36.24 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձորում Էդմոն Հարությունյանի նկատմամբ կատարված սպանության փորձը՝ դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն...
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 21-ին, կազմել է 478.42 դրամ, որը նախորդ աշխատանքային օրվա համեմատ նվազել է 0.15 դրամով:
Անկախ ամեն ինչից՝ ուրախալի է, որ հայկական օպերատորներից գոնե մեկը մեկից ավելի մարդատար օդանավ ունի, ինչը թռիչքների ցանցը եւ ծառայությունների շրջանակն ապագայում ընդլայնելու գլխավոր պայմաններից է:
Արգելոցի տարածքում իրականացվել են 149 ծխացող օջախների և 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ:
Ծրագրով նախատեսվում է տարեկան շուրջ 207 հա ինտենսիվ նոր այգիների հիմնում, ինչը թույլ կտա հնդավոր պտղատեսակների ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ:
ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ն հաղորդում է տվել, որ իր հայրը սեփականության իրավունքով իրեն պատկանող տունն ու հողամասը 2005 թվականին վաճառել է այլ անձանց: Հետագայում պարզվել է, որ գույքը վաճառելու ժամանակ տեղի ունեցած սխալի պատճառով առուվաճառքի պայմանագրում նշվել...
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Զինծառայողի դին հայտնաբերվել է օգոստոսի 20-ին` ժամը 16:20-ի սահմաններում, զորամասի իր աշխատասենյակում՝ ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Արդշինինվեստբանկ»-ի Երևան մասնաճյուղի նախկին կառավարիչ Արթուր Կարապետյանի վերաբերյալ քրեական գործի քննություն ժամանակ վերջինս դատարանին հայտնել է, որ իրեն առաջադրված...
Օգոստոսի 20-ին` ժամը 16.20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Արմենի Մկրտչյանի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով (ծնված 1991թ., Ապարանի ԶԿ):
Այսօր 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը։
Որքան հաճախ են բնապահպանական ստուգումներ անցկացվում ոսկու հանքավայրերի և կորզման ֆաբրիկաների մոտակայքում. Պատասխանում է բնապահպանության նախարարությունը
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները պարգևատրվել են նախարարության շնորհակալագրերով և անհատույց ու ցմահ ՀՀ ԲՆ բնության հատուկ պահպանվող տարածքներ այցելելու վկայականով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում Վայոց Ձորի մարզի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող ընկերությունների մոտ՝ Ա/Ձ Արտակ Գևորգյան, Ա/Ձ Խաժակ Ենոքյան, Ա/Ձ Մուրադ Հովսեփյան, Ա/Ձ Արգամ...
Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկում հրդեհ է բռնկվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`