Ամառվանից այս կողմ տնտեսվարողները չեն կարողանում ձեռք բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ, հետեւաբար՝ կազմակերպել իրենց բիզնես-գործունեությունը։ Որոշ տնտեսվարողներ նոր սերնդի ՀԴՄ ստանալու համար դիմել են 5-6 ամիս առաջ։
Ըստ ծրագրի՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը KfW գերմանական զարգացման բանկի օժանդակությամբ Լոռու մարզում նախատեսում է ստեղծել նոր՝ սանիտարական աղբավայր: Աղբավայրի կառուցման համար նախնական ընտրված է Քարաձոր համայնքից դեպի արևմուտք...
Ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ «Դիտակետ» ծրագրով անցկացված լայնածավալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները վկայում են, որ պարտադիր զինվորական ծառայության մեկնած երիտասարդների պատկառելի հատվածը ցանկություն ունի զորացրվելուց հետո...
Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ։
Դատախազ Ենոքյանն էլ ասաց, որ եթե մեղադրական եզրակացությունը պարզ չէ պաշտպանական կողմի համար, չի նշանակում, որ պարզաբանված չէ:
«Հիշեք, դիվանագիտությունը պրոտոկոլի ու ալկոհոլի արանքում է» (Remember that diplomacy happens between protocol and alcohol). այս խորհուրդը դիվանագետ Իրինա Ղափլանյանը լսել է Լոնդոնում սովորելու տարիներին իր դասախոսներից մեկից:
Նախնական տվյալներով՝ 2016թ. օգոստոսից մինչև 2017թ. հունիսն ընկած ժամանակահատվածում երկու երիտասարդ կին՝ ծնված 1996 և 1995 թթ., հարկադրաբար ենթարկվել են պոռնկության շահագործման:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Եվրոպական միություն-Հայաստան համագործակցության, մասնավորապես՝ վերջերս ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի,...
Սահմանադրական դատարանը, համաձայնելով գլխավոր դատախազի դիմումի փաստարկներին, ՍԴՈ-1393 որոշմամբ նաև սահմանել է, որ քրեական գործը մեղադրողին վերադարձնելու հիմքը սահմանող՝ «մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի...
Սահմանափակումներից մեկն այն է, որ բազմաբնակարան շենքի կառուցապատողից բնակարանի ձեռքբերման համար գործարքների առավելագույն շեմ է սահմանվում 55 միլիոն դրամը։
Արարատի մարզում գործունեություն ծավալող և նախկին մարզպետներից Վարդգես Հովակիմյանի կողմից հիմնադրված «Արարատ-2001» բարեգործական ՀԿ-ն տարիներ շարունակ գումարներ է ստացել մարզի համայնքապետարաններից: Ավելին, չի ներկայացրել և ոչ մի հաշվետվություն՝...
Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը գտնում է, որ դատարանը և քրեակատարողական մարմնի աշխատակիցները հիմնվել են սուբյեկտիվ վերլուծությունների մեթոդաբանության վրա և անտեսել գործում առկա, իր պաշտպանյալի մեղավորությունը հերքող բազմաթիվ ապացույցներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարևորել է Ռումինիայի հետ համագործակցության և հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, կազմել է 484.11 դրամ, որը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.64 դրամով։
Վարչապետ Կարապետյանը պատասխանատուներից պահանջել է մեկ շաբաթվա ընթացքում ըստ ոլորտների ներկայացնել բոլոր միջոցառումների իրականացման հստակ ժամանակացույց:
Կառավարության ղեկավարը դիտել է Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի անդամների համար կազմակերպված փակ ցուցադրությունը, ծանոթացել Հայաստանում վերջին երկու տարում ստեղծված կամ զարգացված ռազմական տեխնիկայի ու սպառազինության...
2016 թվականի տվյալներով՝ ամենաանապահով խավի՝ I դեցիլային խմբի մեկ շնչի հաշվով միջին ծախսը կազմել է ընդամենը 14 021 դրամ։ Իսկ ամենաապահով՝ X դեցիլային խմբի պարագայում այս ցուցանիշը կազմել է 117 485 դրամ։
Մրցույթին կարող են մասնակցել 2017թ. ձմեռային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ...
Այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 6.297 մլրդ ԱՄՆ դոլար։
«Հըմի ըդիգ ի՞նչ է» հարցադրումը հավակնում է դառնալ Գյումրու 2017թ-ի կարգախոսը կամ բրենդը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-7-ը մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 384 երեխա՝ 207 տղա, 177 աղջիկ:
Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի մահվան հանգամանքները:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի՝ն ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ- արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-15-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-4 աստիճանով:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: