ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Բագրատաշենի մաքսային կետին հարող տարածքում գործող ԱՊՊԱ ընկերությունների որոշ գործակալներ իրենց պահանջները ներկայացնելու և պարզաբանումներ ստանալու համար այսօր հանդիպել են սահմանային կետի պետի տեղակալի և մաքսատան այլ պաշտոնյաների հետ։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արարատի մարզի 28-ամյա բնակչի սպանության հանգամանքները, մեղադրանք...
Հունվարի 8-ին մեկնարկել է ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2018թ. առաջին նորակոչիկները:
«Զինծառայողին օգնություն ցուցաբերելեու համար մեկնած հրամանատարը վիրավորվել է: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ավտոմեքենան ևս հայտնվել է հակառակորդի կրակի տակ, և զինվորներից մեկը վիրավորում է ստացել: Վիրավորների վիճակը շատ թեթև է»,- նշել է Մովսես...
«Իսկ 2018թ ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ու գրանցումը»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել անօրինական միգրացիա կազմակերպելու վերաբերյալ մի գործ, որով անցնող ամբաստանյալը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է:
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է զենքի գործադրմամբ վարկային կազմակերպության աշխատակցուհու վրա ավազակային հարձակում կատարելու փաստով քննված քրեական գործի նախաքննությունը:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մեկ անձի մահվան պատճառ դարձած՝ 2018 թվականի հունվարի 8-ին Երևանում տեղի ունեցած, ավտովթարի դեպքի առթիվ։
Ներդրումների համար անհեռանկարային տարածաշրջան, արագ բացվող ու նույն արագությամբ էլ փակվող բիզնես նախագծեր, մշտապես դժգոհող ու պահանջներ ներկայացնող բնակիչներ, աղքատության ու գործազրկության բարձր մակարդակ, երկրաշարժից հետո դեռեւս չհաղթահարած...
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 8-ին, կազմել է 484.93 դրամ, որը նախորդ աշխատանքային օրվա համեմատ աճել է 0.83 դրամով։ Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Վաչե Նվերի Չիլինգարյանի սպանության դեպքի առթիվ։
Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնցից 3-ը վերաբերում են Քննչական կոմիտեի և ԴԱՀԿ ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող...
Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին «Հետք»-ի 2017 թ.-ի, նաև դրան նախորդող տարիների հրապարակումներն ավելի շատ համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների կողմից լիազորությունների չարաշահման կամ կամայական կիրառման, անազնիվ...
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ 2017թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2018թ. հունվարի 7-ը մայրաքաղաքում ծնվել է 465 երեխա՝ 235 տղա, 230 աղջիկ:
Հանրապետության տարածքում հունվարի 8-9-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-11-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ:
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ...
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին ժամը 07:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: