«Մենք ամենեւին էլ Ռուսաստանի թշնամին չենք, բայց մենք առավելեւս մեր սեփական երկրի թշնամին չենք, որ մեր երկիրը տանենք արկածախնդիր ճանապարհներով: Մեր իշխանության գալուց հետո աշխարհաքաղաքական ռեվերսներ չեն լինելու»,- ասաց Փաշինյանը:
Ազգային ժողովի պաշտոնական կայքը հայտնում է, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ապրիլի 27-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
«Ծառուկյան» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Կապանում ցեմենտի աղացման արտադրամաս է կառուցում: Դեռևս ապրիլի 9-ին շինարարական աշխատանքներն իրականացնող բանվորները մեզ հետ զրույցում ասել էին, որ 3-4 ամսից...
Նախ և առաջ ես իրականում չգիտեմ պարոն Փաշինյանը, որպես բանակցող, մեծ փորձ ունի, թե չէ, բայց ես հետաքրքիր բանակցային փորձ ունեմ, ընդ որում, բանակցային փորձս տարբեր մշակութային, կրոնական, առարկայական, լեզվական տիրույթներում է:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վաղն անձամբ հանդես է գալու հայտարարությամբ:
Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
Համար մեկ պատասխանատուն այս վիճակի համար «հավասարակշռված» ու երկար տարիներ լռած, փորձառու, ապահով, գեղատեսիլ վայրեր վայելած, հանցանքների մասին լռած, ստորացումներ կուլ տված ու դարձյալ միշտ հավասարակշիռ պետական գործիչների խավն է։ Նիկոլը կոտրեց...
Նախկին նախարարը շրջել է գերատեսչության աշխատասենյակներով, հրաժեշտ տվել աշխատակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Մյատովիչի հետ։
Ազգային ժողովի պաշտոնական կայքը հայտնում է, որ ապրիլի 27-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Իմ քայլը» շարժման ավտոերթը դեպի Գյումրի (ուղիղ միացում)
ՀՅԴ-ն առաջարկում է խորհրդարանական բոլոր խմբակցություններին մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը...
Լրագրող Տ. Մուրադյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
6. Պետք է, հաշվի առնելով օբյեկտիվ հանգամանքները, որոշել արտահերթ ընտրության մոտավոր ժամկետները։
Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, որպես ստեղծված աննախադեպ քաղաքական ճգնաժամի հնարավոր լուծում, առաջարկել է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ այսօր՝ ապրիլի 27-ին, Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Գյումրի երեկոյան Վարդանանց հրապարակում նախատեսվող հանրահավաքի կապակցությամբ:
Հանրապետության տարածքում ապրիլի 27-ին և 30-ին՝ կեսօրից հետո, 28-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ապրիլին 12 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ է ապահովել 2017թ. նույն ամսվա համեմատ: Այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը. «2018թ. ապրիլին կոմիտեն ապահովել է 130 մլրդ դրամ, սակայն հաշվի...
«Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ առաջարկելով այս իրավիճակի լուծման իր ելքը.
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի, Չեխիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպաններին և Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին:
2018 թվականի համար ՀՀ համայնքների բյուջեների սեփական եկամուտների տարեկան պլանը նախատեսվել է 43,525.7 մլն դրամ: 2018 թվականի ապրիլի 26-ի դրությամբ փաստացի հավաքագրվել է 12,205.6 մլն դրամ, կատարողականը տարեկան պլանի նկատմամբ կազմում է 28%:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրած վերահսկողության արդյունքում Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող և «Արսեն-Գոհար» ՍՊԸ-ին պատկանող ալրային, կրեմային հրուշակեղենի և մսային կիսապատրաստվածքների արտադրամասում հայտնաբերել...
Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ՀՔԾ-ում սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննությամբ, այդ թվում` սուտ մատնություն կատարած անձանց ինքնախոստովանական ցուցմունքների արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության...
Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ դատախազությունը, կարևորելով Հայաստանում ժողովրդավարության կայացման և ամրապնդման գործընթացում լրագրողների մասնագիտական օրինական գործունեության քրեաիրավական պաշտպանության գործուն մեխանիզմների և ընթացակարգերի...
Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան հանդիպումը չկայացավ
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. ապրիլի 16-20-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին...
Նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը...
Նիկոլ Փաշինյանն այսօր Կարեն Կարապետյանին հրավիրել էր հրապարակային բանակցությունների:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հայտնում է, որ երեկ՝ ապրիլի 26-ին, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ հանդիպում են ունեցել «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ:
Այս բոլորէն ետք, կը մնայ յուսալ, որ հայ ժողովուրդի խաղաղ յեղափոխութիւնը ոտնակոխ պիտի չերթայ հանրապետականի մեղսակցութեամբ հիւսուող մեծապետական նոր դաւերուն, որոնց առաջին զոհը պիտի ըլլայ ազատ, անկախ, ժողովդավար եւ արդար Հայաստան ունենալու հայ ժողովուրդի...
Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուք էջում հայտնել է, որ երեկ երեկոյան հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Կարեն Կարապետյանը իշխանություն պահելու համար անում է այն, ինչ չի արել ոչ մեկը, նույնիսկ` Սերժ Սարգսյանը։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերում անտառների պահպանության բարեփոխումների ծրագրով նախորդ տարվա 5 հատատեղի փոխարեն այս տարի «Լալվարի» անտառտնտեսությունում շահագործվելու է 25 հատատեղ: