Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենի գլխավորած պատվիրակությանը:
Օգոստոսի 2-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կրթահամալիրի ղեկավար և դասախոսական կազմին ներկայացրեց ոստիկանության կրթահամալիրի նոր պետ, գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանին։
Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է Ալեքսանդր Ֆոմինին արցախա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի մասին:
Արթուր Խաչատրյանը նշել է, որ Հյաաստանի և Ֆրանսիայի միջև գյուղատնտեսության ոլորտում ձևավորվել է սերտ համագործակցություն և հույս հայտնել, որ հետագայում երկկողմ հարաբերություններն ավելի կընդլայնվեն:
ՀՀԿ-ից, Ժառանգությունից և ՀԱԿ-ից դեռ չեն հստակեցնում՝ մասնակցելու են, թե ոչ և մասնակցության դեպքում՝ ինչ ձևաչափով:
«10-15 տարեկան այգիները չորացել են: Ցանքերը միամյա են, չորանան էլ, էլի ոչինչ, բայց բազմամյա տնկարկները լրիվ ուրիշ իրավիճակ են ստեղծում»,-ասաց Գ. Հակոբյանը:
Գևորգ Հայրապետյանին նշանակել արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ՝ 5 տարի ժամկետով:
Խորհրդաժողովն ամփոփվելու է բանաձևի ընդունմամբ, որն առաջիկա երկու տարիներին ուղղորդիչ կլինի ՀՀ կրթության և գիտության նախարարության համար:
Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ 2018 թվականի առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշներին։
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը վստահեցրեց՝ ձևաթղթի վերջնական լինելու դեպքում կհրապարակեն բոլորի անունները:
Մանրամասները՝ տեսանյութում։
Այդուհանդերձ, նախաձեռնված ստուգումների արդյունքում այս պահին արդեն իսկ հայտնաբերվել է շուրջ 10000 անորակ վարտիք։
2016-2017թ. «Մելիորացիա» ՓԲ ընկերության կողմից ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնված «դրագլայն» էքսկավատորով կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման ծավալներից փաստաթղթերով չի հիմնավորվել կոմիտեին հանձնված 30760 խմ մաքրման ծավալի իրականացված...
Եռյակում կլինեն Պետրոս Ղազարյանը և Արման Աբովյանը։
Դատախազությունը կարծում է, որ այդ խնդիրների լուծումը թույլ կտա վերացնել ԱԱՀ վճարելու գծով արտոնություն ստացած սուբյեկտների` հարկերի վճարումից խուսափելու պրակտիկան:
Գործի քննության արդյունքում Եվրոպական դատարանը վճռել է դիմումատուին շնորհել 1000 եվրո ոչ նյութական վնասի և 1410 եվրո ծախսերի և ծախքերի դիմաց:
Ընկերությունը գործադիրին հայտնել է, որ նախատեսում է նոր տեսականու արտադրության միջոցով ավելացնել արտադրանքի ծավալները` ստեղծելով նոր աշխատատեղեր։
Խաչատրյանը խնդիր չի տեսնում նաև այն հարցում, որ երկրորդ նախագահը հրավիրվել է ՀՔԾ վկայի կարգավիճակում, սակայն անմիջապես հետո նրան մեղադրանք է առաջադրվել։
Օգոստոսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Էջմիածնի արտահերթ ընտրությունների համար Կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 4,6 մլն դրամ։
Արձանագրվել է, որ լուծված չէ կրոնական կամ ազգային առանձնահատկություններով պայմանավորված հատուկ սննդի հարցը:
Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերի հանձնումն իրականացվելու է նվիրատվության պայմանագրի հիման վրա:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժիններում առերևույթ չարաշահումների դեպքեր են հայտնաբերվել: Հարուցվել է 15 քրեական գործ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կհոսանքազրկվեն`
օգոստոսի 2 -ին՝ ժամը 8.30-16.30 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: