Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Բերդի տարածաշրջանի Քոլագիրի ճամբար տանող 2 կմ եկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին, որի ընդհանուր արժեքը կազմել է 281,000,000 դրամ:
Ցավալիորեն, Հայաստանի կոչերն Ադրբեջանին՝ հարգել սահմանային գիծը, որը ճանաչվել է երկու երկրների կողմից դեռևս Ալմա-Աթայի հռչակագրով, ինչպես նաև իրավական հիմնավորումներ ներկայացնել նշյալ գյուղերից մի քանիսի կապակցությամբ, մնացել են անպատասխան:
Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել լրագրողներին՝ Արցախի հանդեպ դրսևորած հետաքրքրության համար, ընդգծել, որ նման հանդիպումները մեծ նշանակություն ունեն շրջափակված Արցախի մասին աշխարհին իրազեկելու գործում։
Այն, ինչ Ադրբեջանը արել է և շարունակում է անել Լաչինում, բացարձակապես ապօրինի է, և սա նաև հավաստվում է Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված միջանկյալ վճռով և պետք է շուտափույթ կերպով վերացվի:
Հիշյալ գործողության շրջանակում Է. Ա.-ն Ս. Թ.-ի միջոցով 2023 թվականի ապրիլի 27-ին Տ. Ս.-ին տվել է խոշոր չափերով՝ 1.900.000 դրամ կաշառք:
Զննությամբ դեպքի վայրին հարակից բնակելի տներում, հանդիպակաց մայթեզրին գտնվող սպասարկման օբյեկտների ճակատային մասերում հրազենային վնասվածքներ, հետաքրքրություն ներկայացնող այլ հետքեր չեն հայտնաբերվել։
Ա. Մանասյանը կարևորել է ծրագրի իրականացումը մեր երկրում և պատրաստակամություն հայտնել իր իրավասությունների և մանդատի շրջանակում աջակցել դրա հաջող ընթացքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինայնի ապրիլի 28-ի որոշմամբ՝ Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է Պետական պահպանության ծառայության պետ:
Այցի ընթացքում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան այցելել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Քննչական կոմիտեն և «TikTok» ընկերությունը համագործակցության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Վերջինս գյուղատնտեսական աշխատանքները դադարեցրել է։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Միջկառավարական հանձնաժողովի համանախագահների կողմից նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն:
Զեկուցվել են նաև մարզում քրեածին իրավիճակի, Պարեկային ծառայության գործունեության մասին` ընդգծելով, որ հատկապես վերջինիս գործունեության արդյունքում նվազել է ավտովթարների թիվը:
Թագավորի օրվա տոնակատարությունն անցել է ջերմ ու բարեկամական մթնոլորտում, հյուրերը հնարավորություն են ունեցել առնչվելու նիդերլանդական հյուրասիրությանն ու համտեսել հոլանդական պանիրը, գարեջուրը և բիթեռբալլենը:
Անդրադարձ է կատարվել նաև մայիս ամսին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք իրավական 11-րդ ֆորումի՝ հայկական պատվիրակությանն առնչվող հարցերին:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվելուց հետո, ուղարկվել են դատարան։
13 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Գլխավոր շտաբի պետի խոսքով՝ Ադրբեջանի զինված ուժերը Ջերմուկի ուղղությամբ օկուպացրել են 60 քկմ մակերեսով տարածք, ճակատով՝ մոտ 11 կիլոմետր, խորությամբ՝ 8 կիլոմետր։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ ադրբեջանցի, այսպես կոչված, «էկոակտիվիստները», որոնք 2022 թվականի դեկտեմբերից փակել էին Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին, հայտարարել են, որ «ժամանակավորապես դադարեցնում են բողոքի ակցիան»։
Մեղադրանք է ներկայացվել նաև 9 անձի:
Դրամաշնորհային մրցույթին հետաքրքրվածության հայտ է ներկայացրել 11 բուհ:
Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարրա Արարատ Միրզոյանի հետ։ Հանդիպումից հետո գործընկերները համատեղ ասուլիս են տվել։
Պաշտպանության նախարարը ողջունել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։
Ապրիլի 26-ին առաջին անգամ իրականացված «Զվարթնոց»-«Սյունիք» չվերթը փորձնական էր։
Նշված տրանսպորտային միջոցները տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության հատուկ պահպանման տարածք, այնուհետև ՊԵԿ մաքսային հսկողության գոտի։
Պահանջվում է բռնագանձել 9 մլն 912 հազար 752 դրամ գումար՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ։
Յունիբանկն իր գործունեություն է սկսել 2001թ.-ին:
Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 16.3 մլն դրամի չափով տուգանք:
Այդ ոլորտում ձևավորված մոտեցումների վերանայման արդյունքներն արդեն դրական են գնահատվում մեր քաղաքացիների կողմից, բնակչությանը իրացվում է բարձր որակի ապրանք՝ ողջամիտ գներով:
Մշակվող հայեցակարգում առաջարկվում է ինքնակարգավորումը ներդնել կամավորության սկզբունքով, հակառակ դեպքում այն կարող է վերածվել խոսքի ազատության սպառնալիքի: