Գործարկվել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը, որտեղ այս պահին հասանելի է ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում առկա 1422 ուսուցչի թափուր աշխատատեղ:
Այս գործընթացում չափազանց կարևոր է, որպեսզի դուք հաշվառված լինեք: Եթե այս գործընթացը մեկ անգամ անցել եք, կարիք չկա կրկնելու: Այսօրվանից Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը դադարեցնում է էլեկտրոնային շտեմարաններում նոր հաշվառման գործընթացը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Էստոնիա երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցերի, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության վերաբերյալ։
Կառավարությունից ասել են, որ չմտահոգվեն, քանի որ իրենց կացության հարցերը լուծվելու են, բայց հյուրանոցի տնօրեն Կարեն Օսպիյանից իմացել են, որ Կառավարությունը հյուրանոցին չի փոխհատուցել։
Տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը, որի ավարտին վերջիններս ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:
Արտադրամասի կառույցի հատակը, պատերը, դռները և աշխատանքային սեղանները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից։
«Բլոկադա» թիմի վեջին խաղը Ասկերանում սեպտեմբերի 19-ին էր։ Ալեքսը հիշում է, որ հրետակոծությունը երբ սկսել է, իրենք դաշտում խաղում էին, հետո պատսպարվել են հանդերձարանում, երբ տեսել են, որ կրակը չի դադարում մեքենա են գտել ու գնացել ապաստարան։
Հանձնակատարը հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության կողմից կազմակերպվում է Թել Ավիվ - Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով մեր քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների ՀՀ կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով։
Տիգրանն ասում է՝ դժվարությունները չեն կարողացել խլացնել իր ձայնը․ ինքը շարունակելու է պատմել Արցախի, արցախյան բարբառի ու հազարավոր չպատմված պատմությունների մասին։
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է գործակարգավարական խորհրդակցություն, այն վարում է նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Խորհրդակցությանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։