Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:24-ին, մարվել՝ 18։54-ին: Այրվել է բնակարանը (52 քմ)՝ գույքով։
Գործարար Նարեկ Նալբանդյանն իր նախաձեռնությամբ «Հետք»-ին հարցազրույց է տվել։
Վարկանիշային փակ քվեարկության արդյունքներով մրցույթի հաղթող ճանաչվեց «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ-ն, որը ստացավ 113 միավոր:
Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «Պրո Կոնստրակտ» ՍՊԸ-ի` Տերտերասարի ոսկու հանքավայրում ուսումնասիրություններ կատարելու և պաշարները վերագնահատելու հայտին:
Կողմերը քննարկել են նաև փախստական երեխաների սոցիալական ներառման գործընթացում մշակութային և սպորտային ծրագրերի դերը՝ որպես ինտեգրման հարթակներ: Կարևորվել են նաև հոգեբանական աջակցության և ոչ ֆորմալ կրթական ծրագրերը։
Մարգարյան փողոցում՝ Բաշինջաղյան փողոցից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը:
45-ամյա տղամարդը, ակնհայտորեն գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նախ բժշկին պատմել է, թե ինչպես է կոտրել տան սանհանգույցը, հետո հանկարծ միջանցքից վերցրել է կացին, անկանոն շարժումներ արել ու նետել բժշկի ուղղությամբ։
Արցախի բռնազավթումից հետո առ այսօր շարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական հնագույն հուշարձանների, քրիստոնեական սրբավայրերի, բնակատեղիների և գերեզմանոցների բարբարոսաբար ոչնչացումը։
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն իր ելույթում հատկապես կարեւորեց Ծառայության կողմից Տեղական ինքնակառավարման մարմիններում հետայսու վերահսկողություն իրականացնելու դրույթը։
Գրիգորյանը 590 000 դոլարը միանգամից տուն չի տարել։ Նախ, կրկնօրինակված բանալիները, ռետինե ու բժշկական դիմակները նետել է աղբամանը, տարբեր տաքսիներով շրջել է մի քանի մարզով, որից հետո վերադարձել է տուն։
Հանդիպմանը քննարկվել են կրոնական ազատությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։
Անդրադարձ է կատարվել աջակցության շրջանակներում ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների ու նրանց ուղեկցող անձանց Հունգարիայում հյուրընկալելու ծրագրին։
Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի դասախոսը ուսանողների օգտին հովանավորչության և ապօրինի գործողության համար նրանցից պահանջել և ստացել է ընդհանուր 500 հազար դրամ կաշառք:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղրղզստանի միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությանը, երկկողմ հարաբերությունների օրակարգային տարբեր թեմաներ, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցեր։
Արտադրական շինությունները նախագծվել և կառուցվել են այնպես, որ չեն բացառվել կեղտի կուտակումները, մասնիկների թափվելու հետևանքով արտադրվող սննդամթերքի աղտոտումը։
Ա. Հ.-ն իր անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով՝ 341,94 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Երկարացված գրաֆիկը նպատակ ունի ապահովելու ավելի հարմար սպասարկում՝ հնարավորություն տալով հաճախորդներին այցելել բանկ իրենց աշխատանքային օրվա ավարտից հետո:
Նախարար Միրզոյանը և փոխվարչապետ Իվանովիչը քննարկել են տարբեր ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչման ընթացքը։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Վարորդական իրավունքի գործնական քննությունը չի տեսաձայնագրվում, ուստի դժվար է ասել՝ ինչ պետք է լինի, եթե քննություն հանձնողը բողոքարկում է քննության արդյունքները, և ինչպես պետք է պարզել՝ ո՞վ է ճիշտ, քանի որ որևէ ապացույց, բացի տեսուչի խոսքից, չկա։
Առանձնահատուկ շեշտադրվել է կոռուպցիայի դեմ պայքարը որպես պետական քաղաքականության հիմնասյուն ու գաղափարախոսության առանցքային բաղադրիչ։
Հ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Սլովակիայի վարչապետը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 9,1 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։
Ցեղասպանության պատմությունը ողբերգության պատմություն է, բայց նաեւ հույսի, որովհետեւ եղել են այսպիսի մարդիկ։ Դյու Ֆուրնեն եւ մյուսները, որոնք փրկել են հայերին, դա արել են՝ վտանգելով իրենց կյանքը եւ կարիերան։
ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ։
Խաղալիքը երեխայի զարգացման, աշխարհընկալման և սոցիալականացման մեջ ունի հիմնարար դեր։ Այն պարզապես զվարճանքի միջոց չէ, այլ մի ամբողջական կրթական գործիք՝ երեխայի մտավոր, ֆիզիկական, հուզական և լեզվական աճի համար։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: