Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շարմ Էլ Շեյխում մասնակցում է Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։
Նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Շարմ Էլ Շեյխում մասնակցում է Մերձավոր Արևելքի «Խաղաղության գագաթնաժողովին»։
2021-ի դեկտեմբերին 45-ամյա Նշան Նշանյանն Արտաշատի բժշկական կենտրոնում ձեռքի կոտրվածքի վիրահատության ընթացքում կորցրել է գիտակցությունը և ընկել կոմայի մեջ։
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վարսեր գյուղի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում թմրանյութ:
Վճարովի բովանդակություն․ Ամենամասշտաբային տեխնոլոգիական տոնի ընթացքում ընկերությունը ներկայացրել է նաև TeamPay հավելվածը՝ համալրված Team ընկերությունների խմբի առավելություններով և Visa թվային քարտով։
Քրեակատարողական հիմնարկներում՝ դատապարտյալների և կալանավորված անձանց մոտ, շարունակվում է թմրանյութերի ապօրինի շրջանառությունը: Նրանց երբեմն հաջողվում է ոչ միայն անարգելք կազմակերպել և ներս անցկացնել թմրանյութը, այլև հենց տեղում իրացնել ձեռք բերածը:
Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, այսօր կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։
Նախարարության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 12-ի դրությամբ իրացված հավաստագրերը 905-ն են։ 747-ը օգտագործվել է բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման նպատակով, 8-ը՝ կառուցապատման, իսկ 150-ը ուղղվել է գործող հիփոթեքային վարկի մարմանը։
Գործարար Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է և նոր մեղադրանք առաջադրվել՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Հայկական կողմը բարձրաձայնել է Համաձայնագրով սահմանված պայմանների կատարմանն առնչվող խնդիրները՝ ընդգծելով հատկապես ժամադրությունների սահմանափակ հասանելիությունը, տրամադրվող վիզաների վավերականության կարճ ժամկետները։
Վճարովի բովանդակություն
Հոկտեմբերի 13-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ։ Հոկտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին։ Քաղաքի բոլոր վարչական շրջաններում (Կենտրոն, Նոր Նորք, Շենգավիթ, Արաբկիր) դիտվել է փոշու օրական կոնցենտրացիայի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից՝ 1․4-4․7 անգամ:
Պատանդների ազատ արձակումը տեղի է ունեցել երկու փուլով՝ սկզբում 7 պատանդ, իսկ այնուհետ՝ ևս 13-ը։ Կարմիր խաչի ներկայացուցիչներին պատանդների առաջին խումբը փոխանցվել է Գազա քաղաքում։
Մի´ուշացրեք, 20 րոպե ծախսեք և պաշտպանվեք այս տարի շրջանառվող սեզոնային գրիպից, որը բավական ծանր է ընթանում հատկապես 6 ամսականից 5 տարեկան երեխաների և քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակների մոտ. Անահիտ Ավանեսյան
Ավտոգազալիցքավորմամբ զբաղվող ընկերությունը հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով թաքցրել է ընկերության իրական շրջանառությունը, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 10 մլն 470 հզր 258 դրամ։
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի և Ուրասար բնակավայրի վարչական տարածքում «Ստեփձոր -1» ՍՊԸ-ի՝ 4,2 ՄՎտ հզորության փոքր հիդրոէլեկտրակայանի նախագիծը պետական փորձաքննական բացասական եզրակացություն է ստացել։
Նախարարը վստահություն է հայտնել, որ պարոն Արսենյանը տեղյակ է մարզին, մարզի խնդիրներին և իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի դրանց լուծմանը։
Առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում սահմանել հարկաբյուջետային հատուկ ռիսկերի նյութականացման, գնահատման եւ կառավարման, դրանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունն ապահովող դրույթներ:
Ըստ Գ. Պապոյանի ՀՀ-ին կտրամադրվի 84,6 մլն եվրոյի դրամաշնորհ և վարկ, մեկ համաձայնագրով 69 մլն եվրո վարկ, որից 66 մլն եվրոն վարկ է և 3 մլն եվրոն՝ դրամաշնորհ: 15,6 մլն եվրո տեխնիկական համաձայնագրով դրամաշնորհներ կտրամադրվեն ՄՀԸ-ի (GIZ) միջոցով:
Կողմերի միջև ծագած վիճաբանությունից հետո, որն ավարտվել է դանակահարությամբ, Հ.Գ.-ն վրեժխնդիր լինելու նպատակով իր ընկերոջը դրդել է սպանել Ա.Օ.-ին:
Լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքում պարզվել է, որ թռչնամսում նախկինում արձանագրված անհամապատասխանությունները վերացվել են։
Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում օգտահաշիվ ստանալու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ։ Նրանցից թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել 9-ը։
Ազգային ժողովում տեղի է ունենում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը:
10։41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երկաթուղայինների փողոցում։
հոկտեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
«Սիրահարվելու քաղաք» խորագրով Երևանի կենտրոնում անցկացվեցին մայրաքաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներ։