Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել տարբեր պետական մարմինների և շահագրգիռ կառույցների միջև աշխատանքների համակարգման հետ կապված հարցերին:
Խորհրդային տարիներին Իջեւանի շրջանում ձեւավորվել էր ադրբեջանական մի անկլավ, որտեղ 2 գյուղ կար՝ Բարխուդարլուն եւ Սոֆուլուն: Սա Հայաստանի տարածքում առաջացած ադրբեջանական 3 անկլավներից միակն էր, որտեղ մեկից ավելի բնակավայր կար:
2026թ․ հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորած Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ:
Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին փրկարարական և ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվել են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ տեղական և արտարժույթով ավանդների վարկանիշը B1 մակարդակում՝ պահպանելով կայուն հեռանկարը։
Հունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-24-ին ցերեկային ժամերին կնվազի ևս 3-4 աստիճանով։
Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2011 թվականի մայիսի 31-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Նախաքննության ընթացքում հանցավոր ծագում ունեցող 674 մլն ՀՀ դրամից բացի՝ ևս 30 մլն ՀՀ դրամ փոխանցվել է պետական բյուջե:
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով։
Լեյբորիստական կուսակցության պատգամավորներից մեկի խոսքով՝ վարչապետն իր հրաժարականի ամսաթիվը կարող է արդեն հայտարարել երկուշաբթի օրը՝ հունիսի 22-ին։
Կողմերը պայմանավորվել են ստեղծել Բարձր մակարդակի հանձնաժողով, որը կզբաղվի բանակցությունների գործընթացի վերահսկողությամբ։ Իրանն ու ԱՄՆ-ն նաև «կապի գիծ» են ստեղծել Հորմուզի նեղուցում «միջադեպերն ու թյուրիմացությունները» կանխելու համար:
Երեխաների պաշտպանության օրվա՝ հունիսի 1-ի առթիվ Երեւանի քաղաքապետարանը որոշել էր համայնքային մանկապարտեզների սաների մի մասին գրքեր նվիրել, մյուսներին՝ ոչ. ծնողները նման մոտեցումը համարում են ոչ հավասարաչափ:
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը 6 հնարավորից վաստակել է 5.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները:
Նախնական տվյալներով բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները. կա մեկ զոհ և տասնմեկ տուժած:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի՝ Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, ինչպես նաև Կողբ, Աչաջուր և Ոսկեպար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: