Հիշեցնենք՝ մանդատակիրները նշել էին՝ մտահոգված են, որ ձեռնարկված միջոցներն, ըստ երևույթին, չեն համապատասխանում Հայաստանի՝ մարդու իրավունքների միջազգային իրավունքի շրջանակում ստանձնած պարտավորություններին։
Գյումրու ավագանին համայնքային միջոցներից ծրագրի համար հաստատել է 103 մլն դրամի ներդրում, Կառավարության մասնաբաժինը կազմել է 69 մլն դրամ (ծրագիրը 86 մլն դրամից դարձել է 172 մլն դրամ), իսկ շինարարական մրցույթ հայտարարվել է 179 մլն դրամի շրջանակում։
«Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:
Քաղաքացիների դժգոհությանն ի պատասխան՝ Բյուրեղավանի պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Վազգեն Շուշանյանը ներկայացնում է հուլիսի 17-ից արձանագրված պաշտոնական վիճակագրությունը՝ 51 կանչ, 8 հոսպիտալացում և հայտնում, որ «տեղի ունեցածը նման է վիրուսի»։
Կառավարությունը շարունակում է Ջերմատնային արտադրության արտահանման աջակցության միջոցառման շրջանակում արտահանվող առանձին ապրանքների փոխհատուցումը։
Իսկ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատվել է «Ba3» մակարդակում:
Նալբանդյան 102 և 106 հասցեներին հարակից ճանապարհահատվածներում փոխադրամիջոցների կանգառը կարգելվի:
Որոշմամբ հստակեցվում են այն կազմակերպությունների նկատմամբ պահանջները, որոնց հետ պետք է հրապարակային օֆերտայի պայմանագրեր կնքվեն:
Կառավարությունը կայացրել է որոշում՝ տոմատի մածուկ ներմուծող և տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ինչպես նաև լոլիկի մթերման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:
Ըստ հիմնավորման՝ ԿԳՄՍ նախարարության և բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով բարերարի կողմից նախատեսվում է ՀՀ-ին նվիրաբերել Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող իրեն պատկանող անշարժ գույքը։
Հայաստանի կառավարությունն ընդունել է որոշում «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի կազմակերպման և անցկացման համար 178 միլիոն 954․6 հազար դրամ հատկացնելու մասին:
Քանի որ ծրագրով նախատեսվում է փոխհատուցել 2026 թվականի առաջին կիսամյակի միջին ամսական ծավալով ձեռք բերված ձկան կերի փաստացի արժեքի 20 տոկոսը, ապա մեկ ամսվա պետական աջակցության անհրաժեշտ ֆինանսական միջոցները կկազմեն շուրջ 450 մլն դրամ։
Փաշինյանի խոսքով՝ պետական ապարատի ներսում գործել է «տրոյական ձի»՝ նկատի ունենալով վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին։
Հանրապետության տարածքում հուլիսի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, օգոստոսի 1-2-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նշենք, որ Մելանյա Հարությունյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի քարտուղարն է։
Քոթոթին նկատել են Այրիջայի լեռներում, որտեղ կենդանին հայտնվել էր շների հարձակման թիրախում։ Բնակիչները միջամտել են, կենդանուն ազատել վտանգից, ժամանակավորապես տեղափոխել անվտանգ տարածք
ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑԻ «88» ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին։
«Հետքը» հուլիսի 29-ին հոդված էր հրապարակել այն մասին, որ COP17-ի անցկացման վայրում՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնում, իրականացվող շինարարության ընթացքում տարածքի հարթեցման հետևանքով առաջացած հողային և քարային զանգվածները լցվել են Հրազդանի կիրճ։
Moody’s-ի գնահատմամբ՝ Հայաստանի երկարաժամկետ աճի ներուժն ամրապնդվել է՝ պայմանավորված կայուն կապիտալ ներդրումներով, որոնք նպաստում են արտադրողականության աճին և բարձրացնում տնտեսության դիմակայունությունը արտաքին ցնցումների նկատմամբ։
Ահարոն Սահակյանը պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով։ Նա վերցնում է մանդատը ու տեղափոխվում օրենսդիր մարմին։
Կառավարության 2026թ. հուլիսի 30-ի նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ։
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին.
հուլիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը