Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսել է նախապատրաստությունը առաջիկա պաշտոնական խաղերին:
Հունիսի 19-ին արդեն Երևանում մեր ընտրանին կխաղա Լատվիայի հավաքականի հետ:
Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը 1։2 հաշվով պարտություն կրեց Թուրքիայի ընտրանուց։ Հանդիպումը տեղի ունեցավ Երևանի Հանրապետական մարզադաշտում։
Այսօր՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի «Եվրո-2024»-ի ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսում է նախապատրաստությունը մարտի 25-ին եւ 28-ին Թուրքիայի ու Կիպրոսի ընտրանիների հետ հանդիպումներին:
Հայաստանի ազգային հավաքականն այսօր իմացավ «Եվրո-2024»-ի ընտրական փուլի իր ապագա մրցակիցներին։ Մեր ընտրանին ընդգրկվել է 4-րդ ընտրական խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Խորվաթիան, Ուելսը, Թուրքիան եւ Լատվիան։
Եվրոպայի առաջնության ուղեգիր կնվաճեն որակավորման 10 խմբերի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, իսկ մյուս երեք ուղեգրերը կխաղարկվեն անցումային խաղերի միջոցով։
Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 2։3 հաշվով արտագնա պարտություն կրեց Իռլանդիայի ընտրանուց։ Հանդիպումը տեղի ունեցավ Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում։
Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, Ազգերի լիգայի 2022-2023 թթ. խաղարկության վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կհյուրընկալվի Իռլանդիայի ընտրանուն: