«Հայ մազոխիստ որձերն իմ արյան կարիքն ունեն»,- ասում է իր նկատմամբ վերաբերմունքից վիրավորված Ֆեմիդան: Նա մտադիր է մարտի 8-ի նախաշեմին Ծիծեռնակաբերդում գտնվող Եղեռնի հուշահամալիրում ինքնասպան լինել: Ասում է, որ օտարերկրյա լրագրողները գիտեն իր մտադրության...
Իջևանի ավագանին չի հաստատում համայնքի 2012թ. բյուջեի նախահաշիվը: Ավագանու վերջին նիստը տեղի ունեցավ մարտի 2-ին: Այն կրկին չկայացավ, քանի որ ավագանու 13 անդամից ներկա էր 6-ը. ավագանու՝ Վարուժան Ներսիսյանին հարազատ կամ կողմնակից 7 անդամները բոյկոտել էին...
Վկան պատմեց, որ դիզվառելիք ստանալու եւ հարեւան հենակետեր այն ուղարկելու համար լեյտենանտ Արտակ Նազարյանն օգտագործել է կապիտան Հակոբ Մանուկյանի պլաստմասսե շիշը: Այդ շիշն Արտակ Հովհաննիսյանի խոսքերով` «դարձավ հայոց հարցը»:
Խաշթառակի ընտրության նկատմամբ հետաքրքրությունը քիչ չէր այն պատճառով, որ այստեղ էլ, Իջևանի նման, ՀՀԿ անդամ, գործող համայնքապետը մրցակցում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուի հետ: Սակայն ի տարբերություն Իջևանի՝ Խաշթառակում կար նաև երրորդ...
2010թ. հուլիսի 27-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի «Մեհրաբներ» զորամասում զոհվեց պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանը:
Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր համայնքի բնակչուհի Սոֆյա Այվազյանի եւ նրա հարեւան Կարո Այվազյանի հարաբերությունները շուրջ 30 տարի լարված են: Սոֆյան 2011թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին գրավոր հայտնել է, որ 2011թ. հուլիսի 22-ին...
Թեեւ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած Իջեւանի քաղաքապետի ընտրությունից ավելի քան երկու ամիս է անցել, սակայն ընտրության հետ կապված լարվածությունը շարունակվում է: Նման բան կարելի էր եզրակացնել հունվարի 25-ի ավագանու նիստից:
Դատավորն ասաց, որ եթե նա ցանկանա հաջորդ նիստը տեսագրել, պետք է ներկայանա փաստաթղթերով. «Կարող է, հազար անգամ ներողություն, հիմա Դուք Ձեր նկարահանումներն ուղարկում եք Ադրբեջան, եւ այնտեղ մեր երկրի բանակը, մեր պետությունը վարկաբեկող ինֆորմացիա է...
Փետրվարի 12-ին Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Այդ ընտրություններում ՀՀԿ Իջեւանի շրջանային կազմակերպությունը որպես թեկնածու առաջադրել է գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, 1956 թ. ծնված Հայկ Քամալյանին:...
Լուսաձոր գյուղը գտնվում է Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքից 6 կմ հեռավորության վրա: 213 տուն, 697 բնակիչ ունեցող համայնքում վերջին տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր:...
Պետական բյուջեից 260 հազարական դրամ փոխահատուցում էր տրամադրվել հոկտեմբերի 2-ին Այրում քաղաքի մոտ, միջպետական ճանապարհի սողանքից տուժած ավտոմեքենաների տերերին: Նման փոխհատուցումը համարժեք չէ, քանի որ հողի եւ քարի հսկա զանգվածի տակ ճզմված, անպիտան...
Խորհրդային բանակում ծառայության ժամանակ գումարտակի ռուս հրամանատար ունեի, ով համոզված էր, թե աշխարհի ամենալավ շինարարները, ամենաբարձր որակով կառուցողները հայերն են:
Այս տարեսկզբից Նոյեմբերյանի քաղաքապետարանի հարեւանությամբ, Երեւանյան փողոցի 6-րդ շենքում սկսեց գործել դրոսելների արտադրություն: Այդ շենքում խորհրդային տարիներին եղել է դրոսելների գործարան: 90-ական թթ. սկզբին համանման այլ գործարաննների պես այն...
Նշենք, որ Տավուշի մարզի անտառտնտեսությունները մեկ խորանարդ մետր թափուկն իրացնում են 1200 դրամով: Տավուշի անտառամերձ համայնքների բնակիչները հնարավորություն չունեցան օգտվելու կառավարության այդ նվերից: Հոկտեմբերի վերջին եւ դրանից հետո տեղացած...
Նոյեմբերի 28-ի առավոտյան, ժամը 10-ին Իջեւանի արդեն նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն իր աշխատասենյակում ավագանու նիստ է անցկացրել:
Լենինը մի հոդված ունի, որ կոչվում է «Լավ է քիչ, բայց որակով»: Ճիշտ սրա հակառակն է Նոյեմբերյանի քաղաքապետարանի եւ դրա ենթակայության ներքո գտնվող հիմնարկությունների հաստիքների պարագայում. դրանք շատ են, սակայն փոքր դրույքաչափերով: Փաստորեն, քաղաքապետարանը...
Լրագրող Նաիրա Խաչիկյանը ոչ մի անգամ դատին չի մասնակցել, դատարանում նրա շահերը պաշտպանում է փաստաբան Գարիկ Գալիկյանը: Իսկ «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերությունն այս գործով դատապաշտպան չունի:
Իջեւանում խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՀԿ այս պարտությունից հետո Հայաստանի «ամենաերկարակյաց» մարզպետ, Հայաստանի հանրապետական կուսակցության Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Արմեն Ղուլարյանին կազատեն մարզպետի պաշտոնից:
Սողանքի գոտում ներկայումս հողի եւ քարի զանգվածի հեռացման աշխատանքներ չեն կատարվում, դրանք ընդհատված են հոկտեմբերի 12-ից: Սողանքի վայրն անանցանելի է, փակ՝ երթեւեկության համար, այժմ Հայաստան ապրանքներ ներկրող խոշոր բեռնատարները` «ֆուռերը», Բագրատաշենից...
Նոյեմբերի 13-ին կկայանան Իջեւան համայնքի ղեկավարի ընտրություններ: Սկզբում թեկնածուները 5-ն էին, սակայն դեռեւս չգրանցված, անկուսակցական, ներկայումս չաշխատող Աշոտ Բեգինյանը թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին գրավոր խնդրեց իր թեկնածությունը...
Ուշագրավ է, որ առաջին մրցույթի անհաջողակների թվում է հայոց լեզվի, իսկ երկրորդ մրցույթի մասնակիցների մեջ` անգլերենի ուսուցիչ, ովքեր Իջեւան քաղաքում հայտնի են որպես բուհ դիմողների մասնագետ-կրկնուսույցներ: Իսկ մրցույթի հարցերը վերցված էին… դպրոցական...
Տավուշի մարզխորհրդի նիստերը սովորաբար հանդարտ ընթացք են ունենում: Մարզպետ Արմեն Ղուլարյանը, ով Հայաստանի «ամենաերկարակյաց» մարզպետն է եւ այդ պաշտոնում է արդեն 12 տարի, հանգիստ վարում է նիստերը: Սակայն եռամսյակը մեկ անգամ տհաճ խոսակցություն, մարզպետ-համայնքապետեր...
Հոկտեմբերի 18-ին Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Իջեւանի քաղաքապետի տեղակալ, անկուսակցական Կարեն Օթարյանը:
Հոկտեմբերի 17-ին թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ինքնաբացարկի դիմում է գրել Իջեւանի քաղաքապետի թեկնածու Արծրունի Ղալումյանը: Նա ՀՀԿ անդամ է, այդ կուսակցության Իջեւանի քաղաքային կառույցի ղեկավարը:
Հոկտեմբերի 17-ին ձերբակալվել է Ստեփանավանի Լեջան գյուղի 25-ամյա մի բնակիչ, ով կասկածվում է Նոյեմբերյանի քաղաքին հարակից Կողբ գյուղի 83-ամյա բնակչուհու բռնաբարության մեջ:
Դժվար թե որեւէ մեկը հավատա, որ Աշոտ Բեգինյանը կարող էր քաղաքապետ ընտրվել: Ըստ երեւույթին, երկու թեկնածուով հանդես գալը քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին մանրեւելու ինչ-ինչ հնարավորություններ է տալիս, եւ համար պահին քաղաքապետից կամ նրա տեղակալից...
Օգոստոսի 31-ին նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում մասնակցեց Նոյեմբերյանի սարերից սկիզբ առնող, սահմանամերձ 4 գյուղերի հողերը ոռոգելուն կոչված ջրագծի հանդիսավոր բացմանը:
Հոկտեմբերի 2-ին` ժամը 18.50-ի սահմաններում, Այրում քաղաքի մոտ, Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 83-րդ կիլոմետրին մեծ սողանքի պատճառով 5 մարդ անհետ կորած է, նյութական մեծ կորուստներ կան: Փրկարարներն աշխատում են հողի տակից մարդկանց եւ մեքենաները հանելու...
Վիգենը, Ռուսաստանում լսելով դեպքի մասին` շտապ վերադարձել էր: Նա դժգոհ էր որոնողական աշխատանքների դանդաղ ընթացքից ու այն հանգամանքից, որ «փրկարարները հիմնականում մեքենաների տարհանմամբ են զբաղված»:
Վանաձոր-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 83-րդ կիլոմետրին տեղի ունեցած սողանքի պատճառով բեռնատարները Բագրատաշենից Երեւան են մեկնում Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով:
Հոկտեմբերի 3-ի՝ ժամը 15-ի դրությամբ, հողի տակից դեռևս մեքենաներ դուրս չեն բերվել: Այս մասին հայտնեց արտակարգ իրավիճակների նախարարության Տավուշի մարզային վարչության պետ Վաղինակ Հովսեփյանը: Տավուշի մարզի ոստիկանությունից և ԱԻՆ մարզային վարչությունից...
Սողանքից տուժած 8 հոգի անհրաժեշտ բուժօգնություն է ստացել «Ալավերդու բժշկական կենտրոնում»: Կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանն ասաց, որ տուժածների վիճակը ծանր չի եղել: Տուժածները հիմնականում Երևանի բնակիչներ են եղել: Նրանք եղել են վախի, սթրեսի ազդեցության...
Մի անգամ էլ նա, տնօրենի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ Լյովա Խառատյանի ներկայությամբ աչքով անելով Հեղինեին, ասել է. «Հեղինե, այս ինչե՞ր են ասում մեր մասին»: Հեղինե Կարապետյանը տարակուսել է նրա խոսքերից:
Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ ընտանիքում խնդիրները կապված են եղել նրանց հոր հետ: Վերջինս շուրջ մեկ տարի առաջ ամուսնալուծվել է, տեղափոխվել Վանաձոր, որտեղ, որոշ տվյալների համաձայն, նորից է ամուսնացել: Նրան երիկամների անբավարարության պատճառով...
Իջեւան քաղաքի ծայրին, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի եզրին, «Քարարտ» գործարանի առաջ հայկական դրոշի կողքին ծածանվում է ռուսական եռագույնը:
Նախ բացատրեմ, թե ինչո՞ւ եմ բռնաբարել բառը չակերտների մեջ դրել: Գործով նախաքննությունը շարունակվում է, եւ միայն դրա ավարտից հետո պարզ կլինի, թե իրականում սեպտեմբերի 1-ին ինչ է կատարվել Նոյեմբերյան քաղաքի ծայրամասում, «30 թվականների աղբյուր» կոչվող...
2010թ. հուլիսի 27-ին Բերդի տարածաշրջանում տեղակայված «Մեհրաբ» զորամասի «Ղոզլու» հենակետում ընդհատվել է լեյտենանտ Արտակ Նազարյանի կյանքը: Գործով մեղադրվում են 5 զինվորական, որոնցից երկուսը` սպա, երեքը` ժամկետային ծառայության զինվոր:
Լիդա Առաքելյանը պատմում է, որ քրեական գործեր ՀՀ վերաքննիչ դատարանում դատավորները Կոլյա Խաչատրյանին հարցերով «նեղել են», սակայն հնչել է դատավորին ուղղված մի հեռախոսազանգ: Դրանից հետո դատարանը մերժել է բավարարել վերաքննիչ բողոքը:
Բարեկամավանի բարձունքում հստակ լսվում է հավատակիցներին նամազի հրավիրող մոլլայի ծորուն ձայնը: Փոքրիկ գյուղը վերջին 20 տարում ավելի է փոքրացել: Հիմա բարեկամավանցին ամենուր է` Նոյեմբերյան քաղաքում, Իջեւանում, Երեւանում, Ստավրոպոլում, Մոսկվայում,...
Նման մրցակցության պայմաններում ՀՅԴ անդամների ԸՀՀ անդամ ընտրվելը վկայում է իրեն ընդդիմադիր համարող այս կուսակցության հանդեպ իշխանության լոյալ վերաբերմունքի մասին: Մանավանդ, որ թիվ 40 ԸԸՀ նախագահի պաշտոնը վստահվել է այդ կուսակցության անդամին:...
Արդեն մի քառամյակ Նոյեմբերյան քաղաքում ընթանում է քաղաքի ֆուտբոլի մարզադաշտի վերակառուցումը, սակայն պարզ չէ, թե այն երբ է ավարտուն տեսք ունենալու: Կատարվող շինարարության պատճառով արդեն 4 տարի այստեղ մարզումներ կամ ֆուտբոլային խաղեր չեն կայանում:
2011թ. փետրվարի 23-ից Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում (դատավոր Արշակ Շահոյան) սկսվել է Դիլիջանի Օրջոնիկիձե փողոցի 28-րդ տան սեփականատեր Սարդար Աբննուսիի հայցի քննությունը:
Միով բանիվ` ոռոգման ինքնահոս ջրագիծը կառուցված է, առաջիկայում կկատարվի դրա հանդիսավոր բացումը: Սակայն ներքին ցանցի բացակայության պատճառով ջուրը գյուղացու համար շարունակում է անհույս երազ մնալ, ինչպես անցած 20 տարում:
«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հայց է ներկայացրել «Իջեւան ստուդիա» ՍՊԸ ընկերության եւ Կոթի գյուղում հաշվառված, սակայն փաստացի Իջեւան քաղաքում բնակվող, «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության լրագրող...
Երևան քաղաքի բնակչուհի Ալվինա Գիշյանն ու որդիները՝ Գագիկ և Հրանտ Գիշյանները, 2011 թ. ապրիլի 20-ին դիմում են ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ժառանգությունը փաստացի ընդունած ժառանգներ ճանաչելու պահանջի մասին:
Այս տարվա փետրվարի 23-ից Դիլիջանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում (դատավոր Արշակ Շահոյան) սկսվել է Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի 28-րդ տան սեփականատեր Սարդար Աբննուսիի հայցով դատը:
Սեդրակ Մինասյանը ներման խնդրագիր է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նախագահը կների՞ սոցիալական դժվարին վիճակում, ծանր պայմաններում ապրող ընտանիքի անդամին, ով, գործազուրկ լինելով, 3 հազար դրամի համար խախտել է հայ- վրացական սահմանը:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Իջեւանի տարածքային ստորաբաժանման ղեկավար 50-ամյա Կ. Խաչատրյանը մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին կետով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը):
Տավուշի մարզի դատարաններում մեծ թիվ են կազմում ամուսնալուծության, ալիմենտի պահանջով դատավարությունները: Հայաստանում տիրող սոցիալական դժվարին վիճակը, գործազրկությունը, առտնին բազում հոգսերը, ընտանիքում սիրո եւ փոխադարձ հանդուժողականության...