Գեներալները` բանակի կարգ ու կանոնի, այսպես կոչված, երաշխավորներն, օրենքչեն ընդունում: Նրանք սիրում են հրամայել: Գեներալներին դուր է եկել մայրաքաղաքի մի հատվածը եւ որոշել են իրենց դղյակները հենց այդտեղ կառուցել:
Մարտի 23-ին Երեւանի քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ ստուգայց են կատարել «Հաղթանակ» զբոսայգու դիմաց, Բաբայան փողոցին հարող տարածքում եւ պարզել, որ այդտեղ կատարվել են ապօրինի հողազավթումներ եւ իրականացվել է շինարարություն:
«Գեներալսկի գորոդոկի» հավակնող այս ապագա թաղամասում, բարձունքի վրա իշխում է գեներալ Հայկազ Բաղմանյանի գազարագույն տուֆից կառուցված առանձնատունը: