Փետրվարի 2-ին «Հետք»-ը հրապարակել էր «Գերմանական ֆոնդերի գործունեությունը փակ է Հայաստանում» հոդվածը, որում խոսքը այդ հիմնադրամների ոչ թափանցիկ գործունեության, ավելի ճշգրիտ՝ տեղեկատության չտրամադրման մասին էր:
Երկար ժամանակ է «Հետք»-ը փորձում է հոդվածաշար պատրաստել արտասահմանյան տարբեր կազմակերպությունների` Հայաստանում իրականացրած եւ իրականացվող ծրագրերի մասին: