Այսօր «Անկախության բանակ» և «Ազատագրական բանակ» ռազմական կառույցների հրամանատար, ազատամարտիկ Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 70 տարեկան:
Միջոցառման ընթացքում կցուցադրվի ազգային հերոսի կյանքը և մարտական ուղին նկարագրող ֆիլմ, ելույթ կունենան Ազգալդյանի համալսարանական և ռազմական ընկերները, կհնչեն ազգային-ազատագրական երգեր և բանաստեղծություններ:
«Որովհետեւ Լեոնիդն առուծախի գնացող մարդ չէր. նա Արծվաշեն չէր հանձնում:
Ղարաբաղում 1991թ. արտասահմանցի մի լրագրող Լեոնիդ Ազգալդյանին հարցրեց` ի՞նչ գույնի եք դուք, այսինքն` ո՞ր կուսակցությանն եք պատկանում: Լեոնիդը ծնկելով մի բուռ հող վերցրեց ու ասաց` ահա իմ գույնը:
Գ. Գինոսյանը հիշեց Լ. Ազգալդյանի հետ կապված մեկ այլ դեպք, երբ մի խմբով մեքենայով գնալիս տղաներից մեկը օդում արծիվ է տեսել և ցանկացել է կրակել: