Բրազիլական ժամանակով 10:00-ից պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշներ Միհրան Հարությունյանն ու Արթուր Ալեքսանյանը: Նրանց մրցակիցները կլինեն համապատասխանաբար՝ եգիպտացի Ահմեդ Սալեհ Քահքը և իտալացի Տիմոնչինի Դայգորոն:
Աթլետիկայի` Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Լիլիթ Հարությունյանը մասնակցել է Օլիմպիական խաղերի` կանանց 400 մետր արգելավազքին:
19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը ի վերջո արեց այն, ինչի այսքան երկար սպասում էին հայ մարզասերները: Սիմոնը օլիմպիական արծաթ նվաճեց ծանրամարտի 105 կգ քաշային կարգում: Պոկում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 185, ապա 190 կգ, իսկ երրորդ փորձի ժամանակ չկարողացավ...
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի Հայաստանի ներկայացուցիչ, բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը դուրս չեկավ քառորդ եզրափակիչ։
Կանանց 200 մետր վազքում Դիանա Խուբեսերյանը 25,16 վրկ և Գայանե Չիլոյանը 25,03 արդյունքներով իրենց ենթախմբերում նախավերջինն էին և չհաղթահարեցին որակավորման փուլը։
85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանն առաջին գոտեմարտում 0-3 հաշվով զիջեց հունգար Վիկտոր Լորինցին։
Տեղական ժամանակով' 21:45-ին էլ որակավորման փուլից պայքարը կսկսի արգելավազորդ Լիլիթ Հարությունյանը:
Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը, հավաքելով 14.933 միավոր, ընդհանուր հաշվարկում գրավեց 7-րդ տեղը։
Առաջինը պայքարի մեջ էր մտել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, ով մեկնարկային գոտեմարտում 2:3 հաշվով զիջեց բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին: Վերջինս հաջորդ իսկ մենամարտում պարտություն կրեց, և Ջուլֆալակյանը չկարողացավ պայքարել...