HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը մոտ հարաբերություններ ունի ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ

Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը չի թաքցնում՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Միրզոյանը։

Հիշեցնենք, որ հանրապետության նախագահն այսօր ՍԴ դատավորի թափուր պաշտոնում առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը, որին արդեն նախորդ գումարման խորհրդարանը մերժել էր։

«Ես մոտ հարաբերություններ ունեմ Վահե Գրիգորյանի հետ, դա ձևավորվել է բազմաթիվ տարիներ առաջ, երբ մենք տարբեր եղանակային պայմաններում տարբեր ընդվզման շարժումներ էինք անում և հայտնվում ոստիկանական բաժանմունքներում։ Այնտեղ մեզ հետ էին նաև տարբեր իրավապաշտպաններ, այդ թվում՝ Վահե Գրիգորյանը»,- ասաց Միրզոյանը՝ ընդգծելով, որ այդ տարիներից հաստատվել են մտերիմ հարաբերություններ։

Միրզոյանի խոսքով՝ իր դրական վերաբերմունքի հարցում մեծ դեր է խաղում արժեքային համակարգի, երկրի զարգացման տեսլականի առումով բավական շատ ընդհանրությունները Վահե Գրիգորյանի հետ։

«Հարցնում եք, թե ինչպես եմ վերաբերվում այս թեկնածությանը, շատ անկեղծ ու ուղիղ ասեմ՝ չափազանց դրական: Թե ինչպիսին կլինի ընտրության արդյունքը, կերևա առաջիկայում»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ վերջին մերժված թեկնածուի քվեարկությունից անմիջապես հետո նախագահը առաջադրել է Գրիգորյանի թեկնածությունը՝ առանց վերջինիս հետ հանդիպելու, սա այն դեպքում, երբ նախագահը բոլոր թեկնածուներին հանդիպել է, Միրզոյանն արձագանքեց։

«Վստահաբար գիտեք, որ բոլոր փուլերում նախագահը հանդիպել է թեկնածուներին, այդ թվում՝ Վահե Գրիգորյանին։ Կարծում եմ՝ նախագահն առաջին անգամ չէ, որ իր հետ ծանոթանում է և ՍԴ-ի վերաբերյալ Վահե Գրիգորյանի տեսալականին»։

Թե՛ այս, թե՛ նախորդ գումարման խորհրդարանը մերժել են ՍԴ դատավորի հինգ թեկնածուի, ինչի հետևանքով նախորդ տարվա մայիսից ՍԴ անդամի թափուր տեղը չի համալրվում։

Առաջին երկու մերժումները պայմանավորված էին նախորդ գումարման խորհրդարանի՝ քվորում չապահովելու խնդրով։ Այնուհետև նախորդ քաղաքական մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն, մերժեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Այս գումարման խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը՝ «Իմ քայլը»-ն էլ մերժեց նախագահի առաջադրած՝ Գոռ Հովհաննիսյանի և Արթուր Վաղարշյանի թեկնածությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter