HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Թարխանյան

Մոսկվայում մահացել է հայտնի հայ ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը

Այսօր Մոսկվայի «Նովոմոսկովսկի» բժշկական կենտրոնում մահացել է հայտնի ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը։ Մի քանի օր առաջ նույն հիվանդանոցում մահացել էր նաև նրա կինը՝ համաճարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր, Ի. Սեչենյովի անվան համալսարանի պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը, ով կորոնավիրուս էր ախտորոշվել։

«Московский Комсомолец»-ի հաղորդմամբ, ամուսինները հիվանդանոց էին տեղափոխվել գրեթե միաժամանակ՝ մարտի կեսերին։ Նրանք չեն շփվել կորոնավիրուսով վարակված որևէ անձի հետ, արտասահմանում չեն եղել։ Այդուհանդերձ, կնոջ թեստավորումը դրական է եղել, և Հասրաթյանը մահացել է մարտի 26-ին։

Բժիշկները շարունակել են պայքարել Ղազարյանի կյանքի համար, սակայն նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է զարգացել, և նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Միշիկ Ղազարյանը հայտնի ֆիզիկոս էր, սպեկտորի տեսանելի մասի ամենավառ իմպուլսային-պարբերական լազերի ստեղծողը։ Այս աշխատանքի համար 1980 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ Մինչև կյանքի վերջին տարիներն աշխատել է Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտում, որպես գիտական քարտուղար և առաջատար գիտաշխատող։

Վերջին տվյալներով, Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6343 է, մահերի թիվը՝ 47։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter