HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Զինված ուժերի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը կրկին հրավիրվել է ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողով

Ապրիլյան պատերազմի ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած, այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանը կրկին մասնակցում է քառօրյա պատերազմի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին: Այս հանձնաժողովում գեներալ-մայորը հյուրընկալվում է երկրորդ անգամ:

Արշակ Կարապետյանն առաջին անգամ հանձնաժողով էր եկել նախորդ տարվա հոկտեմբերին, հանդիպումից հետո վերջինս հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին:

Հանդիպումից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր` բոլոր նախադրյալները եղել են, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման:

Կարապետյանի` առաջին անգամ հանձնաժողով գալուց հետո հանձնաժողովը հյուրընկալել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին (պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ԳՇ օպերատիվ վարչության պետի պաշտոնը), պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Հանձնաժողովը հրավեր է ուղարկել նաև ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին: Միակ նախկին բարձրաստիճան զինվորականը, ով հրաժարվել է գալ հանձնաժողով, զինված ուժերի նախկին շտաբի պետ Յուրի Խաչատուրովն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter