HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել Բեռլինի «Charite» կլինիկայից

Բեռլինի «Charite» կլինիկան սեպտեմբերի 23-ի առավոտյան հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել։ Ընդհանուր առմամբ, նա հիվանդանոցում մնացել է 32 օր։ Այդ մասին գրում է «BBC»-ն։

Կլինիկայի կայքում հրապարակված մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ Նավալնիի առողջական վիճակը այնքան է լավացել, որ բժիշկները հնարավոր են համարել նրա դուրս գրումը ստացիոնար բուժումից։ Բացի այդ, հաղորդագրության մեջ նշվում է, որ բժիշկները հնարավոր են համարում Նավալնու ամբողջական ապաքինումը, սակայն չեն բացառում, որ թունավորման հետևանքները կարող են ի հայտ գալ դեռ հետագայում։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Նավալնին կլինիկայում անց է կացրել, ընդհանուր առմամբ, 32 օր, որից 24-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

Նավալնին «Instagram»-ի իր էջում հրապարակել է գրառում, որտեղ պատմել է վերականգնման ընթացքի մասին։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

Первый раз меня подвели к зеркалу, через 24 дня в реанимации (из которых 16 в коме). Из зеркала на меня посмотрел персонаж фильма «Властелин колец». И поверьте, это был совсем не эльф. Я ужасно расстроился: подумал, что меня никогда не выпишут. Но врачи продолжали делать своё чудо, я занимался с физиотерапевтом, ел, старался больше спать (самая большая проблема до сих пор). Последние дни мне даже уже разрешали выходить на общий балкон 2 раза по 5 минут в день. Правда, от балкона было ещё больше тоски: погода отличная, солнце светит, внизу какие-то парки и деревья, а я в палате. Но вот день пришёл - ура! После 32 дней в госпитале врачи решили, что дальнейшее восстановление требует не стационарного лечения, а нормализации жизни. Ходить, проводить время с семьей. Прогрузиться в рутину ежедневных движений. И вот - хоп - я уже ковыляю по парку в штанах на три размера больше. Первым делом попросил отвезти меня куда-нибудь, где есть деревья. Планы пока простые: физиотерапевт каждый день. Возможно, реабилитационный центр. Стоять на одной ноге. Полностью вернуть контроль над пальцами. Держать баланс. Забавно, я мечтал научиться ездить на вейк-борде за катером по волне и научился этим летом. А теперь учусь стоять на одной ноге. Всякие смешные штуки обнаружились. Например, я не могу кидать мяч левой рукой. Даже поймать могу, а кинуть - нет. Мозг просто не хочет делать это движение. Или писать от руки. До последнего времени не получалось в строчку. Все время в столбик начинал. Реабилитация, в общем. Ещё раз огромное спасибо всей команде врачей клинике «Шарите» и профессору Экарду лично. Они сделали невероятную работу. Всем вам спасибо за поддержку ?. Она была и остаётся очень важной. Не думайте, что я не знаю, что пишите. Как только я начал более-менее соображать, мне читали комменты. Буду, кстати, стараться немного больше времени проводить в соцсетях. Вчера приходила нейропсихолог, делала тесты, проверяя, не поглупел ли я. Спрашиваю: чего делать, чтобы быстрее вернуться с точки зрения не только физической, но и головы. Ответ понравился: читайте больше, пишите в соцсети. Играйте в видеоигры. Надо узнать, можно ли получить в больнице рецепт на PS 5.

A post shared by Алексей Навальный (@navalny) on

Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակը վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկ-Մոսկվա ինքնաթիռում։ Օդաչուները արտակարգ վայրէջք էին կատարել Օմսկում, որտեղ Նավալնին հոսպիտալացվել էր։ Նրա բարեկամները և աջակիցները նշել էին, որ, ամենայն հավանականությամբ, Նավալնին թունավորվել է, սակայն Օմսկի բժիշկները հայտարարել էին, որ քաղաքական գործչի մոտ չեն հայտնաբերվել թունավորման հետքեր։

Ընդ որում, Օմսկի բժիշկները պնդում էին, որ քաղաքական գործչին չի կարելի տեղափոխել։ Նավալնիի հարազատները պնդել էին նրան տեղափոխել Գերմանիա բուժման։ Արդյունքում, Օմսկի հիվանդանոցի բժիշկները թույլատրել էին տեղափոխումը, և օգոստոսի 22-ի առավոտյան նա հոսպիտալացվել էր Բեռլինի «Charite» կլինիկայում։

Բեռլինի կլինիկայի բժիշկներն ավելի ուշ հայտարարել էին, որ առկա են թունավորման հետքեր։ Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի իշխանությունները, հղում կատարելով Բունդեսվերի լաբորատորիայի մասնագետների եզրակացության վրա, հայտարարել էին, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբի թույնով։ Սեպտեմբերի 7-ին կլինիկական հայտնել էր, որ Նավալնու առողջական վիճակը բարելավվել է, նա դուրս է եկել արհեստական կոմայից և բժիշկներն անջատել են թոքերի արհեստական շնչառության ապարատը։

Մեկ շաբաթ անց էլ կլինիկան հայտնել է, որ քաղաքական գործիչը կարող է ինքնուրույն վերկենալ անկողնուց, իսկ Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ Նավալնու անալիզներում «Նովիչոկ»-ի հետքերի առկայությունը հաստատել են նաև երեք անկախ լաբորատորիաները։ Ավելի ուշ դա հաստատել են նաև Ֆրանսիան և Շվեդիան, որոնք իրականացրել են անալիզների սեփական հետազոտությունը։

Ռուսական կողմը պնդում է, որ Օմսկի հիվանդանոցում Նավալնուց վերցված անալիզներում չի հայտնաբերվել որևէ թույնի հետք և չկա որևէ հիմք քրեական գործ հարուցելու համար։ Ռուսական դատախազությունը երկու հարցում է ուղարկել գերմանական կողմին՝ խնդրելով տրամադրել փորձանմուշների ուսումնասիրության արդյունքները։ Գերմանական իշխանությունները հայտարարել են, որ դիմումը կարող է բավարարվել միայն Նավալնիի համաձայնության դեպքում։

Նավալնիի աջակիցները կարծում են, որ քաղաքական գործչին «Նովիչոկ»-ով կարող էին թունավորել մինչև Տոմսկի օդանավակայան ժամանելը։ Այդ մասին վկայում են թույնի հետքերը, որոնք, ըստ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տվյալների, հայտնաբերվել են Նավալնու հյուրանոցի համարի ջրի շշի վրա։ Թունավորման լուրից հետո նրա աջակիցները հավաքել էին այդ շշերը և ուղարկել Գերմանիա։

Եվրախորհրդարանը պահանջում է սկսել Նավալնու թունավորման հետաքննությունը։ Սեպտեմբերի 17-ին Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որտեղ ռուսական իշխանություններին կոչ է արել համագործակցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ՝ նրան տրամադրելով «Նովիչոկ» ծրագրի մասին ամբողջական տեղեկատվությունը։

Լուսանկարը՝ REUTERS / Courtesy of Instagram @NAVALNY/Social Media

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter