Ամենակարեւոր ձեռքբերումը թերթի պրոֆեսիոնալ թիմն է:
Պատկերացնո՞ւմ եք, երբ հարազատ տունդ չես տեսել մոտ 2 տասնյակ տարի: Եվ ահա հրաշքով հայտնվել ես տանդ կողքին, բայց չես կարող պարզապես մոտենալ և ներս մտնել:
Այսօր՝ 18:00-ին նախատեսվող երթը կրկին սկսելու է Աֆրկյանների շենքից, կանգառ է ունենալու կառավարության շենքի մոտ՝ նախաձեռնության անունից ուղարկած նամակի և նամակում ներկայացված օրինական պահանջների պատասխանի ակնկալիքով:
Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. «Կրեմլի աջակցություն՝ Բաքվի աջակցության դիմաց»
Տեսնես կլինի՞ մի օր, որ մեր պաշտոնյաներն ու նրանց լուսաբանող ԶԼՄ-ները հիշեն, թե երեկ կամ մոտ անցյալում իրենք ինչ են ասել կամ արել, հիշեն իրենց իսկ կառավարության կողմից ընդունված որոշումների ու հայտարարությունների մասին:
Զոհրաբյանը հիշեցրեց, որ դեռ մայիսին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնել է Ադրբեջանը, իսկ Իլհամ Ալիևը շուրջ երեք ամիս առաջ սպառնացել է, որ իրենք ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում բարձրացնելու են հայկական պատվիրակության լիազորությունների...
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ժորա Ո.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի...
Մինչ օրս այս քրեական գործով տուժող չկա, ըստ Անիի՝ չկա նաեւ կասկածյալ: Թե՛ ոստիկանները, թե՛ լրագրողը վկայի կարգավիճակ ունեն:
«Մեժլումյան և Պետրոսյան» փաստաբանական գրասենյակը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որպեսզի ծառայողական քննություն սկսվի հունիսի 14-ին Սևանի քննչական բաժանմունքում քննչականի պետի և քննիչի ապօրինի գործողությունների առնչությամբ:
Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասրակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:...
Այս գումարը, համաձայն որոշման մեջ կատարված փոփոխության, օգտագործվելու է «սոցիալական ապահովության պետական ծառայության տեղեկատվական ենթակառուցվածքը վերազինելու նպատակով»:
ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի քառյակը քիչ առաջ խորհրդարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` մշակելու համար «իշխանության ծրագիրը վիժեցնելու մեխանիզմներ»:
Իսպանացիների անհաջողության պատճառը պետք է փնտրել թիմի տրամադրվածության, խաղաոճի ու մրցակցիների խաղի մեջ: Դեռ վերջերս դել Բոսկեն ասել էր, որ ամենադժվարը իր սաների համար շարժառիթ գտնելն է:
Ազգային ժողովում իրավիճակն այսօր պակաս թեժ չէ: Իշխող Հանրապետական մեծամասնությունն այս անգամ էլ չկարողացավ քվորում ապահովել նիստը սկսելու համար:
Կառավարության որոշմամբ` մինչև 2016թ. հունիսի 12-ը երկարացվել է «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ԲԸ Հայաստանի մասնաճյուղի ներմուծած ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը:
Օրերս օմբուդսմենին դիմած քաղաքացին ահազանգել է, որ իր ուսանող որդուն զանգել են Գավառի զինկոմիսարիատից և ահաբեկելով պահանջել զինակոչի ներկայանալ ժամանակից շուտ:
2013 թվականին նախորդ տարվա համեմատ Հայաստանի ճանապարհներին մահացած երեխաների թիվը աճել է 36 տոկոսով: