Հուլիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
«Վրաստանի Դատախազությունն արդեն սկսել է հետաքննությունը ոստիկանների կողմից ծեծի ենթարկված երկու քաղաքացիների` Արթուր Օհանեզովի և Ֆիլիպպ Բաբայանի գործով», -հուլիսի 23-ին նման հայտարարություն է արել Վրաստանի գլխավոր դատախազության մամլո կենտրոնը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի...
«Վայրը չի որոշում ժեստիկուլյացիայի դրսևորման եղանակը և ձևը»,- ասել է նա։ Սակայն հենց վայրն է, որ կարող է մեծ դեր ունենալ «ժեստիկուլյացիայի» այս կամ այն դրսևորման ձևի և եղանակի մեջ, ինչպես Գևորգ Կոստանյանի, այնպես էլ ցանկացած մարդու դեպքում։
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Անեկդոտն ասում է՝ հայերն ու հրեաները ասպիրին չեն խմում, որ ցավը չթողնի: Ասպիրինի գործառույթն իր վրա է վերցրել «Բի-Բի-Սի» կոորպորացիան՝ «Remembering the Armenian Massacres» («Հիշելով հայկական ջարդերը») ֆիլմով:
Սյունիքի մարզի Տոլորսի համայնքային իշխանությունն առաջիկայում պատրաստվում է խմելու ջրի ցանցը հանձնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2015 թվականի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված են թվով 250 հանրակրթական և նախադպրոցական հաստատություններ:
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի փետրվարի 19-ին ինքը հրավիրվել է ՀՀ ոստիկանության մարզային բաժին, որտեղ ծառայություն իրականացնող ոստիկանը սպառնալիքներ է տվել իրեն՝ պահանջելով խոստովանել...
2012 թ.-ի մայիսի 8-ին Վարդենիսի Սոթքի զորամասում դժբախտ պատահարի հետեւանքով անվասայլակին գամված Սամվել Ավետիսյանը իր կնոջ՝ Էմմայի հետ մասնակցել է Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Ազատության հրապարակում, ապա նաեւ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած...
Նախօրեին պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստանում լայնաշերտ ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ և մալուխային հեռուստատեսության ծառայություններ մատուցող «Յուքոմ» (Ucom) ընկերությունը բանակցությունների մեջ է «Օրանժ Արմենիա» ընկերության 100% բաժնեմասը...
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացնում է հատուկ քննչական...
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ Հայաստանում տնտեսական ակտիվության աճի տեմպերն արագացել են։
Ախլաթյան գյուղում կռիվ է ընկել. գյուղացիք որոշել են, որպես բողոքի ակցիա, կաթը լցնել գյուղի փողոցները, համայնքապետը չի համաձայնվում
Այս տարվա հունիս ամսից Շիրակի մարզի Նոր կյանք համայնքի մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է շենքային և կենցաղային անբարենպաստ պայմանների պատճառով:
Հուլիսի 22-ին Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարությունը Ծալկայի ջրամատակարարման համակարգի վերանորոգման աշխատանքներ է սկսել:
Հուլիսի 22-ին և լույս 23-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու...
Չնայած Մ. Բաղդասարովը խոսում էր 730.000-740.000 թվի մասին, շուտով ընկերությունը հայտարարեց 2010-ին իր կողմից տեղափոխած ավելի քան 800.000 ուղեւորի մասին: