Գառնեցիներն այսօր ավելի քան 3 ժամ փակել էին Գառնի-Գեղարդ պետական ճանապարհը՝ Կառավարությունից պահանջելով անհապաղ դադարեցնել Ազատի կիրճում իրականացվող շինարարական աշխատանքներն ու ծառահատումները։
Գրետա Հայրապետյանն իր տղայի, հարսի և երկու թոռների հետ տանն է եղել, երբ հակառակորդը հրթիռակոծել է Արցախի Թալիշ գյուղում գտնվող իրենց տունը։
Շարքային տանկիստ Տիգրան Աբգարյանի դին Արցախից Գյումրի էր տեղափոխվել նախորդ օրը: Սուրբ Նշան եկեղեցու մոտ հավաքվածներից տղայի ընտանիքին առավել լավ ճանաչողները պնդում էին, որ հարազատները Տիգրանի մարմինն այդպես էլ չեն տեսել՝ մոխրացած է եղել:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Ինչպես տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը, հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Պիեռ Անդրյոն եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկն այսօր 15 րոպե ուշացումով ներկայացան մամուլի ասուլիսին, որը կայացավ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Վերջինիս...
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն, հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել վերջին օրերին Ադրբեջանի կողմից...
Նախարարի խոսքերով հրատապ քայլեր են հարկավոր իրադրության կայունացման համար։
Սուրբ Նշան եկեղեցուն մոտեցող մեքենայում նկատելով զինվորականների՝ մարդիկ խառնվում են իրար՝ փորձելով հասկանալ, թե երեք զինծառայողներից ում են բերել: Լուրը շատ արագ է տարածվում՝ ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի դին է՝ փակ դագաղում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
ԵԱՀԿ առաքելության եւ Կարմիր խաչի ներկայացուցիչները մեկնել են շփման գիծ
Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան խաղաղության և մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն է:
Ադրբեջանական զինուժի կողմից մարտադաշտում թողնված հատուկ նշանակության ջոկատի զինծառայողների համար նախատեսված համազգեստի, կապի միջոցների և զինամթերքի պարագաներ:
Հայկական ու ադրբեջանական լրատվամիջոցները, ինչպես նաեւ շատ միջազգային ԶԼՄ- ներ, վերջին շաբաթում բավական տեղ տրամադրեցին Արցախում եւ դրա շուրջ տեղի ունեցող բախումները լուսաբանելու համար:
Մայր Աթոռ Ս. Էջմիածինը տեղեկացնում է, որ Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը, ընդունելով հրավերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ իշխանությունների և Կաթոլիկ եկեղեցու, 2016 թ. հունիսի 24-ից 26-ը կայցելի Հայաստան:
«Ի տարբերություն Արցախի` Տավուշի մարզի սահմանային գյուղերն ավելի մոտ են ադրբեջանական սահմանային հենակետերին: Մեր գյուղերն անմիջապես գտնվում են ադրբեջանցիների զբաղեցրած դիրքերի տակ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ապրիլի 8-ին Երևանում 21-ամյա...
Հանրապետության տարածքում ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 10- 13-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Արցախի ՊՆ-ն հայտնում է, որ ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների և 60 միլիմետրոնց ականանետերի (7 արկ) կիրառմամբ, խախտել է կրակի դադարեցման ռեժիմը:
Հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ:
«Սույն թվականի ապրիլի 2-ին ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմը և դրան հաջորդած փխրուն զինադադարը մինչ այս պահը որևէ հստակություն չի մտցրել հակամարտության կարգավորման տեսլականի մեջ։