Քրեական աշխարհում որպես «Կայարանցի Թևոսիկ» հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատավորն այսօր որոշում կայացրեց նախաքննություն իրականացնող մարմնից պահանջել սպանության դեպքի վայրում հայտնաբերված բժշկական ձեռնոցն...
Ազատության հրապարակում հավաք-երթ է հրավիրվել «Սասնա ծռեր» խմբի կողմից Ոստիկանության պարեկապահակային գնդի գրավման տարվա կապակցությամբ:
Հայաստանը, ի դեմս իր պետական կառույցների, չի հետաքրքրվում այլ երկրում գտնվող իր քաղաքացիներով. չգիտի` նրանցից քանիսն են բանտերում, ինչ հոդվածներով են դատապարտված, ովքեր են նրանք:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հուլիսի 15-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Վարդուհի Թադևոսյանի, Ալիխան Ղավալյանի և Սերգեյ Ղավալյանի վերաբերյալ քրեական գործը, որը, սակայն հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Վարդուհի Թադևոսյանը չէր...
Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծին:
Կողբավանն ու Բագարանը Արմավիրի մարզի սահմանամերձ գյուղերից են: Եթե Կողբավանից հայ-թուրքական սահմանը մի քանի կմ է հեռու, ապա Բագարանը հենց սահմանի վրա է՝ այնտեղ, որտեղ Ախուրյանը միախառնվում է Արաքսին:
Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնական այցով գտնվող Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին հուլիսի 17-ին ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ն:
Բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ էկոլոգիական մտածողության պատշաճ մակարդակի բացակայության պատճառով վերջին տարիներին սրվել են բնապահպանական մի շարք խնդիրներ, մասնավորապես, մեծացել է ճնշումն անտառների վրա:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանն ընդունել է լեհական SAR ընկերության խորհրդի նախագահ Յաչեկ Ժոզեֆչուկին: Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին:
Աշտարակի ավագանու անդամները վերջին երկու տարիներին, օրենքի խախտմամբ, իրենք իրենց հարկային և գույքային արտոնություններ են տվել, մասնակցել այդ որոշումների քվեարկությանը և կողմ քվեարկել։
Օրենքի փոփոխություններով բազմաբնակարան շենքերի տարածքներից դուրս կբերվեն զվարճանքի օբյեկտները
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը, որի մասնակիցներին այսօր հանդիպել է Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ վրաերթի ենթարկված 78-ամյա տղամարդը մահացել է ոչ թե վրաերթի հետևանքով...
Հանձնարարվել է պետական ոչ առևտրային կազմակերպություններում առկա հրդեհային կանխարգելիչ տեխնիկական միջոցները բերել առաջնային պատրաստվածության վիճակի և շուրջօրյա հերթապահության ընթացքում արձանագրված հրդեհների դեպքերի մասին անհապաղ տեղեկացնել...
Արարատի մարզի Դիտակ գյուղում Տամշեր Հովհաննիսյանին բոլորը Հայրիկ անունով են ճանաչում:
Ստորև ներկայացնում ենք ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ընդունած հայտարարությունը «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում իրականացված գրաքննության վերաբերյալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիս 17-ին, կազմել է 478.68 դրամ, որը նախորդ աշխատանքային օրվա համեմատ նվազել է 0.2 դրամով: Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։
«Հայաստանը կարող է դառնալ բուսական յուղերի ու ձեթի, այդ թվում՝ կանեփի ձեթի արտահանող երկիր»,-ասում է 2008թ.-ից կտավհատի ձեթի արտադրությամբ զբաղվող թիմի անդամ Սամվել Հունանյանը:
Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մինսկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին։
2017 թվականի առաջին եռամսյակի տվյալներով Արցախի զբոսաշրջության բնագավառը աճ է գրանցել բոլոր ուղղություններով: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչությունը:
«Սասնա ծռերի» և ընկերների ուղերձը բանտից և ընդհատակից՝ «Սասնա ծռերի» ապստամբության տարեդարձի առթիվ
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բացահայտվել են Վանաձորում 55-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս...
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ շարունակում է խիստ հսկողությունը ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ: Որոշ տնտեսվարողներ, օգտվելով ԵԱՏՄ երկիրներից ապրանքների ներմուծման գործընթացի ազատականացումից, սահմանին տարբեր հնարքներով...
Հուլիսի 16-ին «ՏաԹեւեր» ճոպանուղին սահմանել է ռեկորդային ցուցանիշ՝ մեկ օրում սպասարկելով 1371 ուղևորի։
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա:
Հայաստանի եւ Թուրքիայի օդանավերը ներկայում ազատորեն օգտագործում են միմյանց տարածքը օդային երթեւեկության համար, ինչը չենք կարող ասել հայ-ադրբեջանական համագործակցության մասին:
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ՊՆ N զորամասի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և իշխանությունը չարաշահելու դեպքեր: Զորամասի դիվիզիոնի...
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնում են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը հուլիսի 17-20-ը ներառյալ օրական մի քանի ժամով փակ է լինելու։
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հուլիսի 20-ից Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի 7-րդ, 20-րդ և 24-րդ փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) եւ Պոտսդամի Կլիմայի ազդեցության հետազոտման ինստիտուտի (PIK) կողմից մշակված զեկույցի համաձայն՝ չկարգավորվող կլիմայի փոփոխությունը կործանարար հետեւանքների կբերի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան երկրներում, ինչը կարող է խիստ...
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Աբովյանի և Հրազդանի ավտոկայարաններ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մասնակցել է մարզում հիմնված նոր և արդեն գործող արդիականացված հենակետերի բացմանը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հուլիսի 14-16-ը աշխատանքային այցով Սյունիքում էր՝ ծանոթանալու մարզի տնտեսական և զբոսաշրջային ծրագրերին։
Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 առաջին արևային համակարգային 55 մեգավատ հզորությամբ կայանի կառուցման համար ներդրողներ ներգրավելու նպատակով հայտարարված միջազգային մրցույթի երկրորդ փուլին կմասնակցի 10 ընկերություն և կոնսորցիում։
2017 թ. հուլիսի 18–ին պաշտոնապես մեկնարկելու է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային արդյունավետ օգտագործում» ծրագիրը, որն իրականացնում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը։ Ծրագիրն իրականացվելու է Արարատյան դաշտի...
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:
Հուլիսի 13-ից 911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում հրդեհ է բռնկվել. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ:
Հուլիսի 15-ի երեկոյան` ժամը 20:15-ի սահմաններում, կայծակը հարավածել է Օձուն գյուղի բնակիչ Սամվել Փերիխանյանի տանը. «Հեռուստացույցով վերջին լուրերն էինք նայում: Ես ու կինս բազմոցին նստած էինք, մեկ էլ հեռուստացույցը սենյակի ներսում 1,5-2 մետր օդ բարձրացավ,...
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/ թ հուլիսի 17-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն հետևյալ հասցեները․