Հանքերի շուրջ 2 տասնամյակ շահագործումից հետո Մարտակերտի վերոնշյալ ենթաշրջանի գյուղերում դեռևս մնում են ենթակառուցվածքային լուրջ խնդիրներ:
Գյումրու Աբովյան ճեմափողոցի սկզբնամասում շատ շուտով կբացվի առաջին ներառական սրճարանը:
Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
Հայաստանի Հանրապետությունում գրանցված որպես դեղատոմսով դուրս գրվող դեղերի մի մասը մարտի 1-ից բաց կթողնվի միայն դեղատոմսով։ Դրանք են` հակավարակային միջոցները, այդ թվում` հակաբիոտիկները, հորմոնալ և հսկվող նյութեր պարունակող դեղերը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանին կոչ արեց Կառավարությանը կրճատել ծառայողական ավտոմեքենաները կամ էլ դրանք շահագործել գազով։
ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն անդրադարձավ թթվասերի ոլորտում «Հետք»-ի իրականացրած հետաքննությանը՝ հետաքրքրվելով, թե ինչ քայլեր է ձեռնարկում Կառավարությունը սպառողների իրավունքները...
Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր զեկուցել է նրա հանձնարարականների կատարման ընթացքը, հանրապետությունում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում որակյալ կրթության...
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի մարտի 3-ից Երևան քաղաքի Ավագ Պետրոսյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Համաշխարհային բանկի 500,8 մլն դրամ վարկային ծրագրով 2008-2009թթ.-ին կապիտալ վերանորոգման է ենթարկվել Ախթալա-Շամլուղ միջհամայնքային 9 կմ երկարությամբ ճանապարհը:
Նախագծի հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ փոփոխությունները պայմանավորված են 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով։
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 28-ին, կազմել է 480.81 դրամ։
2018թ. փետրվարի 24-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, երկու երիտասարդ Երևանի Ռուբինյանց 2/2 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ձախ կողային ապակին կոտրելու միջոցով ավտոմեքենայի սրահից բացել են շարժիչի ծածկոցը և փորձել գողություն կատարել,...
Մելիքյանի խոսքով՝ ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 93-ը, որից 63-ը կողմ է քվեարկել, 30-ը՝ դեմ։
Իրանի պատվիրակությունը շրջել է ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնով, ծանոթացել կառավարման էլեկտրոնային համակարգի, ընդհանրապես, Հայաստանի մաքսային ծառայության գործունեության առանձնահատկությանը:
Խորհրդարանը միաձայն ընդունեց Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարության տեքստ, որի հեղինակներն էին ԱԺ բոլոր չորս խմբակցությունները։
Խորհրդարանի փետրվարի 27-ի նիստում քննարկվում էր բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամների ընտրության հարցը, այսօր պատգամավորները փակ-գաղտնի քվեարկությամբ կատարեցին իրենց ընտրությունը։
Արդարադատության նախարարությունն իր աշխատակիցներին նվիրել է երշիկ և խոզապուխտ
Հունվարի 16-ից փետրվարի 4-ը բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ստուգում է անցկացրել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում։
Սպառողին անվտանգ ու որակյալ սննդամթերքով ապահովելու և իրացման փուլում հնարավոր խախտումները կանխելու նպատակով՝ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել իրացման խոշոր ցանցերի ներկայացուցիչները:
Շարժական գազալցակայանները, որպես արտադրական վտանգավոր օբյեկտներ, ենթակա են օրենքով սահմանված կարգով պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության:
Հանրապետության տարածքում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Նասոսնոյե»-ն Սումգայիթի արևմտյան մասում է: Նասոսնոյեում տեղակայված էր խորհրդային զորամասերից մեկը: Երբ քաղաքում ջարդերն ավարտվել են, ողջ մնացած հայերին խորհրդային բանակը տեղափոխել է այստեղ՝ երկու օր Սումգայիթի քաղկոմի շենքում պահելուց հետո:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
փետրվարի 28-ին ժամը 10։00-ից մինչև մարտի 1-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Քեռու, Սեպուհի, Բարբյուսի, Սևաստոպոլյան փողոցների, Կիևյան 2-րդ նրբանցքի, Հ. Հակոբյան 10, 12 համարների, Հ. Էմինի 1-ից-16 համարների՝ իրենց կոտորակներով, ջրամատակարարումը։
փետրվարի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կհոսանքազրկվեն հետևյալ հասցեները։