«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Սակրավորները ականը տեղափոխել են Արմավիրի մարզի ՊՆ «Բաղրամյան» զորավարժարան՝ հետագա վնասազերծման։
Աշխատանքները շարունակվում են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը:
Տարվում է քննություն` դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար:
Այսօր հանդիպում ենք ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ապարանի գրասենյակում։
«Այո՛, իրավմամբ, նման հանդիպում նախապատրաստվում է և այն նախապատրաստվում է տեսակոնֆերանսի ձևաչափով»,- Интерфакс-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը հայտարարել է «որոշակի թյուրըմբռնումների» հարթման մասին, որոնք վերջին շրջանում առաջացել էին Ադրբեջանի հետ հարաբերությունների մեջ։ Այդ մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Պայթուցիկ սարքերով զինված դրոնները նոյեմբերի 7-ի գիշերը հարձակվել են Իրաքի վարչապետ Մուսթաֆա ալ Քադիմիի նստավայրի վրա։ Այդ մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Իրաքի բանակին։ Ինքը՝ վարչապետը չի տուժել, սակայն վիրավորվել են նրա թիկնապահները։
Նոյեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսին, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Փաստացի բուժում է ստանում 31 481 պացիենտ: