Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռի մարզերում` 5 բալ, Տավուշի մարզում 3-4 բալ, ինչպես նաև Կոտայքի և Արագածոտնի մարզերում 3 բալ ուժգնությամբ:
Մայիսի 1-ին, ժամը 21։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբելյան փողոցի շենքերից մեկի երկրորդ հարկի բնակարաններից մեկում։
«Մինչև 44-օրյա պատերազմը հնարավոր էր բանակցել, հնարավոր էր բանակցային խելացի քաղաքականությամբ այնպես անել, որ երկիրը չներգրավվի պատերազմի մեջ»․ Սեյրան Օհանյան
Նախագահ Հարությույնյանը շնորհակալություն է հայտնել հոմուհիներին՝ հատկապես հետպատերազմյան ծանր շրջանում Արցախի կողքին լինելու և ի հայտ եկած նոր խնդիրների լուծմանն օժանդակելու համար:
Երևանի կենդանաբանական այգին, ավանդույթի համաձայն, մայիսի 1-ին բացում է հերթական տարեշրջանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
«Վաղը հատկապես Կենտրոն համայնքում որևէ մեքենայի շարժ պետք է չլինի։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ուսանողներին՝ վաղվանից սկսենք դասադուլ և գործադուլ»,- իր ելույթում ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մեկնարկել է իշխանությունների հեռացման պահանջով ընդդիմադիր քաղաքական ուժերի հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում։ Ըստ նրանց՝ սկսվելու է պայքարի վերջնական փուլը։
Դադարեցվել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Ձոր-2 թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ վերջին օրերին Արցախից ՀՀ մեկնող տրանսպորտային միջոցների և անձանց թվի որևէ նշանակալի փոփոխություն չի արձանագրվել։
Մայր Աթոռը հորդորում է հանրահավաքի մասնակիցներին և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հանդես բերել զգոնություն ու խիստ պատասխանատվություն և զերծ մնալ սադրանքներին տրվելուց:
«ՀՀ ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել վերը նշված նորմի պահանջները, ինչը բխում է հասարակական անվտանգության շահերից»,- նշվում է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
280 վերելակների համար Երևանի քաղաքապետարանը «Ռաֆէլգրիգ» ՓԲԸ-ին կվճարի ընդհանուր 2 միլիարդ 800 միլիոն դրամ, մեկ վերելակի արժեքը 10 միլիոն դրամ է։
Մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի ցերեկը, 4-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»,- նշվում է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Սա ցույց է տալիս երկրի քաղաքական իշխանության և մեկ հոգու վախերը։ Սա բացարձակ սուտ է և արվում է մեկ նպատակով՝ մարդկանց հետ պահել խաղաղ հանրահավաքին մասնակցելուց։
Շնորհավորում եմ աշխատանքի օրվա առթիվ և մաղթում բոլորին փնտրել, ստեղծել ու գտնել օգտակար աշխատանքի ու զբաղվածության միջոցով սեփական ներուժը լավագույնս իրացնելու հնարավորություններ։
Քաղաքացիներին մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ ապօրինի զենք-զինամթերք պահելը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ կամավոր հանձնելն ազատում է քրեական պատասխանատվությունից:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 1-ին ժամը 09:30-20:00-ն կդադարեցվի Աղբյուր Սերոբի, Սոսեի, Գյուլբենկյանի 13, 15 շենքերի, 0-73/1 տների ջրամատակարարումը:
Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ-ի մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարը անդրադարձել է Ռընե Լևոնյանի հայրենանվեր գործունեությանը դեռևս 90-ական թվականներից։
Նոր մահվան դեպքեր չեն գրանցվել, առողջացել է 435 մարդ։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 871 դեպք, որոնցից 411 485 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1081 պացիենտ:
Ցավալի է արձանագրել, որ այդ գործում ակտիվորեն ներգրավված են գործող ու նախկին պաշտոնատար անձինք ու քաղաքական գործիչներ, ում գործը պետք է լինի պետության առջև ծառացած հսկայական մարտահրավերների լուծման ուղղությամբ շահագրգիռ քննարկումներ իրականացնելը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:52-ին, մարվել՝ 08:35-ին: Այրվել են տնակը (մոտ 80 քմ) և ներսում գտնվող գույքը։
Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
Իրավակարգի հանցավոր խաթարման փորձեր կատարողներն անվերապահորեն ենթարկվելու են համարժեք իրավական պատասխանատվության
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։ Ուղերձը ներկայացնում ենք ստորև․
Վերստին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ, արժանապատիվ աշխատանք և արժանապատիվ վաստակ, քաջառողջություն և արևշատություն։
Փրկարարներն իջեցրել են դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ավիացիայի մասին» օրենքում, որոնցով, մասնավորապես, մեծացվելու են այս ոլորտում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) եւ նախարարի լիազորությունները: