Գյումրի-Աշոցք, Գյումրի-Մաստարա և Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Սպիտակի, Ստեփանավանի ոլորանները և Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ըստ Նաիրի համայնքի պաշտոնական կայքէջի՝ Սևակ Տիգրանյանը այժմ զբաղեցնում է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, նախկինում նա զբաղեցրել է նաև Կոտայքի մարզպետի խորհրդականի պաշտոնը։
Հիշեցնենք, որ 2020թ․ հոկտեմբերի 12–ին շրջափակման մեջ գտնվելու հետևանքով «Ջուվառլու» կոչվող տարածքում 1–ին մարտկոցից զոհվել է 20 զինվոր, այդ օրվանից Ցորի զորամասի հրետանու պետ Նորիկ Հայրապետյանն անհայտ կորած է համարվում։
Սերգեյ Մարաբյանը ևս նորանշանակ դատավոր չէր:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ոլորտի՝ ռազմավարական նշանակություն ունենալու փաստը և կարևորել կոմիտեի արդյունավետ գործունեությունը։
Փոսային նորոգման աշխատանքները կատարվելու են հետևյալ պարբերականությամբ՝ 1 օր երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, 1 օր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում:
Այս ապատեղեկատվությունը հերյուրանք է, որը նպատակ է հետապնդում Հայաստանի համար ճակատագրական իրադարձություններից առաջ քաղաքական ասպարեզից հեռացնելու Ազգային-ժողովրդավարական Բևեռին։
Որոշում է կայացվել երիտասարդին ձերբակալելու մասին և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Միջոցառմանը մասնակցում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Premium Machinery, Quantori, Ecoville, GROVF, Emater, Maurice Ward, Zigzag, Standard Oil, Papyrus, Ararat Gulian։
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ելույթում նշել է, որ թեեւ կան մարտահրավերներ, որոնց պետք է դիմադրել ու հաղթահարել, բայցեւ արձանագրել է, որ համակարգում կան որոշակի հաջողություններ:
Քննչական կոմիտեի նոր ստորաբաժանումը կտեղակայվի քաղաք Ապարան, Գայի 9 հասցեում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Ա.Ղ.-ի նկատմամբ կիրառվել են համակցված խափանման միջոցներ՝ բացակայելու արգելք և 20 մլն դրամի չափով գրավ:
Հայաստան էին ժամանել աշխարհահռչակ դաշնակահարներ Էլեն Մեղսիե-Առնոն և Լուի Լորթին:
Երևանում կան փողոցներ, որոնք չունեն հեղեղատար համակարգեր: Խնդրին համալիր լուծում տալու նպատակով գրանցված բոլոր հասցեներուն, ըստ առաջնահերթության, կկառուցվեն հեղեղատար նոր համակարգեր:
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ մոտակա ամիսների ընթացքում կիբեռհանցագործությունների, բարձր տեխնոլոգիաների և էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման ոլորտում քննիչների կարողությունների զարգացման և վերապատրաստման դասընթացներ իրականացնելու շուրջ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրողություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի և այս համատեքստում՝ սահմանազատման շուրջ ընթացող շփումների մանրամասներին և սկզբունքներին:
Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Ռուսաստանն ու Հայաստանը շարունակում են մնալ եղբայրական երկրներ՝ չնայած այս պահին հարաբերություններում առկա դժվարություններին։ Հայ-ռուսական հարաբերությունները այսպես է բնորոշել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
5 հանդիպումներում մեր թիմը տարել է 1 հաղթանակ եւ կրել 4 պարտություն: Խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը ի վնաս մեզ է՝ 3-14:
Մասնավորապես նշված կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքից հայտնաբերվել են 2 մարտական նռնակ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ։
Գ.Դումանյանի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, ներկայացվել շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։
Կոմիտեն հայտնում է, որ փոփոխություններով պայմանավորված` հարկային մարմնի կողմից կնախաձեռնվի վերոնշյալ հիմքերով հարկային պարտավորությունների դադարեցման գործընթաց:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Իգիթյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով։
Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը միտված է պաշտպանելու մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անքակտելիությունը։
34 և 24-ամյա եղբայրներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 452-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ նրանց 37-ամյա քրոջը՝ 452-րդ հոդվածի 3-րդ մասով:
Ըստ այդ հայտարարության` իբր «Ղազախի շրջանի 7 գյուղ շարունակում է մնալ Հայաստանի օկուպացիայի ներքո, որը [Հայաստանը] պետական մակարդակով իրականացնում է ահաբեկչություն»։
2009 թվականի հուլիսի 31-ին Տ.Խ.-ի և գյուղապետի որդու միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով գյուղապետի որդին 4 մլն 500 հազար դրամով ձեռք է բերել վերոնշյալ վարչական շենքն ու հողամասը:
Մեկնարկել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Ծաղկաձոր և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն: