Արարատում կառուցվող կեղտաջրերի մաքրման այս կայանը Հայաստանում կլինի առաջինը, որը նաև իրականացնում է կենսաբանական մաքրում՝ այսինքն օդավորման միջոցով ոչնչացվում են ջրում եղած վնասակար բակտերիաները։
Կարևորելով համատեղ ծրագրերը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ ԱԶԲ-ի հետ հաստատված արդյունավետ գործընկերությունը ևս մեկ քայլ է` ուղղված հարմարավետ քաղաք ունենալուն:
Փոխհատուցում ստանալու համար ֆիզիկական անձինք կարող են դիմումներ ներկայացնել հուլիսի 15-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ։
Երբ նրանք ավտոմեքենայով շենքի բակ են ժամանել, երիտասարդը դուրս է եկել տաքսուց, գնացել նրանց ուղղությամբ և, գտնվելով ալկոհոլի ազդեցվության տակ, ձեռքում գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նախկին կնոջ և նրա քրոջ մարմնի տարբեր մասերին։
Հայտնաբերվել և առգրավվել է հանցավոր գործունության արդյունքում ստացված գումարներից 330.264 ԱՄՆ դոլար, 3210 Եվրո և 2.772.000 դրամ գումար, որոնք ճանաչվել են իրեղեն ապացույց և արգելադրվել։
Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև առևտրատնտեսական կապերի սերտացման և ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ թեմաներ:
Նախարարը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Ազգային ժողովի բակում սրճարան կառուցելու մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեռ 2021-ի օգոստոսին էր խոսել։
Նախագահը շնորհավորել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և ի դեմս նրա՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, մաղթել հաջողություն ու ամենայն բարիք:
Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Խ., ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կա երկու տուժած։
Այս գործընթացում փոխվարչապետը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցությունը հատկապես զբաղվածության խթանման ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում կարևորվել են մարզային և համայնքային խնդիրների քարտեզագրման և վերհանման գործում քաղաքացիների մասնակցայնության բարձրացման խթանմանն ուղղված ջանքերը:
Նախագահը նաև խրախուսական նվերներ է հանձնել բարձր մարտական պատրաստականությամբ աչքի ընկած զինծառայողներին:
Այցերի ընթացքում Հանրապետության նախագահը շեշտել է բիզնեսի և պետական մարմինների սերտ համագործակցության դրական ազդեցությունն ամբողջ մարզի տնտեսական ներուժի լիարժեք կյանքի կոչման հարցում:
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
«Հրդեհված բուն տարածքը (10 հա) ժայռոտ, քարքարոտ, թեք լանջեր են, ուստի նշված հատվածներում անտառտնկման միջոցառում չի իրականացվել»,-գրել է նախարարության գլխավոր քարտուղար Արկադի Խաչատրյանը:
Գոյություն չունեցող ջրագիծը բացահայտելուց հետո Ասոյանները պարզել են, որ ավտոտնակից անհետացել են նաև թանկարժեք շինարարական ապրանքներ:
Հակոբ Արշակյանը երկկողմ հարաբերությունների համատեքստում ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչի վառ ապացույցը բարեկամական խմբերի գործունեությունն է:
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Ռաշիդ Բեգլարյանը մեղավոր է ճանաչվել, իբր, պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ: 5 տարի պատիժը նա կրելու է խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։
Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է երեկ եւ այսօր քննարկված օրինագծերը:
Հուլիսի 12-ին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:
Ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մինչև հուլիսի 22-ն է։
Դեսպանը նաև զրուցեց ԱՄՆ դեսպանության կողմից ֆինանսավորվող ACCESS ծրագրի անգլերենի դասընթացի մասնակիցների հետ։
Այս տարի սա միակ նման դեպքը չէ:
Երևանի և Մոնրեալի միջև կապեր են հաստատվել դեռևս 1998թ.։
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։