Մինչ այս մեր պետական մոնիթորինգի տվյալները համեմատելի չէին տարածաշրջանի մյուս երկրների ցուցանիշների հետ, հնարավոր չէր մեր տվյալներով հերքել կամ հաստատել միջազգային հիդրոօդերևութաբանական հարթակների տվյալները։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո ֆերրանտիին:
Ս.թ. մարտի 22-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունենցել YoPhone-ի և Bahamut Grants-ի համատեղ տեղեկատվական հանդիպումը, որի ընթացքում Fastex-ի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանը պատմել է Bahamut դրամաշնորհային ծրագրի մասին:
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր պատասխան ելույթում պարզաբանումներ է ներկայացրել առաջադրված մեղադրանքների վերաբերյալ՝ նշելով, որ դրանք չի ընդունում:
Արգելանքը սահմանվել է՝ հիմք ընդունելով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արձանագրված դաբաղ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայք էջում հրապարակված տեղեկատվությունը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզի խոհանոցում իրականացված վերահսկողությամբ փաստվել են սանիտարահիգիենիկ նորմերի այնպիսի խախտումներ, որոնց պարագայում հանրային սննդի կետի աշխատանքը դիտարկվում է վտանգավոր:
Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան: Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ:
Մարտի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը մարտի 26-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Նախարար Միրզոյանը նշել է. «Մենք անմիջապես հրապարակայնորեն հայտնել ենք ՀՀ պատրաստակամությունը սկսել խորհրդակցություններ ադրբեջանցի գործընկերների հետ՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վայրն ու օրը որոշելու համար»։
Մարտի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության քննությունը։ Քննական գործընթացին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2 գրամ մեթամֆետամինի, 4,3 գրամ հաշիշի, 1,8 գրամ հերոինի և 16,4 գրամ ափիոնի նմանվող զանգվածներ:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 26-ին Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։
2024թ. հոկտեմբերից վերանորոգվում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ-Աղավնատուն գյուղերի տարածքով անցնող ջրատարը:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծն ընդունվեց 64 կողմ, 7 դեմ , 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրից դեպի Մակարավանք տանող ճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, որի ժամանակ վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու։
Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով» արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանել սահմանված պահանջներին։
Ազգային ժողովի ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստն՝ ուղիղ հեռարձակմամբ։